![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի յոթ նոր դեպք
![](https://168.am/wp-content/uploads/2020/07/virus.jpg)
Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնովիրուսի յոթ նոր դեպք:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:
Վարակակիրներից հինգը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են, նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս երկուսի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության հետևանքով։
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 28 քաղաքացի, ընդհանուր մեկուսացված են 55 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 362 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10 897 փորձանմուշի հետազոտություն: