Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 29-րդ տարդարձի առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարևորագույն այս օրվա՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ազատ և անկախ Արցախն այլևս 29 տարի իրականություն է: Աշխարհասփյուռ հայության տարիների փափագած երազանքն այլևս կատարված է և հայկական երկրորդ հանրապետությունն այսօր ապրում է լիարժեք կյանքով: Արժանապատիվ արցախցիներն այսօր շարունակում են զարգացնել իրենց բնօրրանը, արարում ու ստեղծագործում իրենց հայրենի հողում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մշտապես ասել եմ, որ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն ավարտին հասցնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի:
Խորհրդանշական այս օրը ևս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել արցախյան գոյամարտում արիաբար զոհված մեր բոլոր քաջորդիների ու ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակի առաջ: Այս անկախությունը մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել և պետք է անենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ այն պահելու և պահպանելու համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն և շարունակական առաջընթաց հայկական երկրորդ հանրապետությանը:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարևորագույն այս…
Gepostet von Gagik Tsarukyan am Dienstag, 1. September 2020