«Կառավարությունն այս տարվա մայիսի 2-ի նիստի ընթացքում հայտարարեց տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրենից ներկայացնում է Կառավարության կողմից իրականացվելիք երևի թե ամենամասշտաբային, հակաճգնաժամային ծրագրերից մեկը։ Ծրագրի շրջանակներում պետությունն իր պատրաստակամությունն է հայտնել մինչև 50 մլրդ դրամի ներդրումների միջոցով աջակցել մասնավոր հատվածի այն ներդրումային նախաձեռնություններին, որոնք առանց Կառավարության աջակցության՝ դժվարություններ կունենային մեկնարկի և առաջընթացի հարցում»,- Կառավարության հերթական նիստում ասաց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած, 887-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ:
ՃՈ ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության համար մեղադրվող ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ազատ են արձակվել Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից` այն բանից հետո, երբ լրացել է նրանց ձերբակալության 72 ժամը: ֆուտբոլիստ եղբայրներն ազատ արձակվելուց լրագրողների հետ զրույցում նշեցին, որ շատ բան չեն կարող ասել դեպքի հետ կապված։
Ադրբեջանի նախագահը ընդունել է Հունաստանի նոր դեսպանի հավատարմագրերը և հանդիպման ընթացքում խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունական հարաբերությունների սրման մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Օգոստոսի 26-ին Yandex.Taxi–ն, այժմ հայտնի որպես Yandex Go, բացեց մեքենաների համար նախատեսված ախտահանման տաղավար: Անվճար, արագ և ապահով: Սա նման ոճի առաջին նախաձեռնությունն է, երբ ախտահանումը հասանելի է ծառայությունում աշխատող յուրաքանչյուր վարորդի համար՝ անվճար, անկախ սակագնից, որով աշխատում է: Բոլոր ծախսերը հոգում է Yandex.Taxi-ն:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց գույքի նվիրատվության վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի նպատակը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք բերված 21 գծային տեսակի շտապօգնության մեքենաների, դրանց հագեցնելու նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումների և պարագաների նվիրաբերումն է մարզային բժշկական կենտրոններին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխարհի ռեկորդակիրներ Յուրի և Արթուր Սաքունց եղբայրներին:
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերայլ որոշումը։ Արդեն 12 ամիս ապօրինի կարգով կալանքի մեջ գտնվող Կարեն Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշեց դատաքննության ընթացքում ևս կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց։
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։
Հերթական վերաբաշխումը 2020թ. բյուջեում. ԿԳՄՍՆ-ին հատկացվեց 232 միլիոն դրամ
Կառավարության այսօրվա նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում։
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ:
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 271-ի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը սեպտեմբերի 3-ին գերազանցել է 26 միլիոնը:
Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «առանց որևէ կասկածների» թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով։
2020թ.սեպտեմբերի 2-ին, ԱՀ պարետ,տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի ստորագրած նոր որոշման համաձայն,Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կարբի գյուղի վարչական տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 59-ամյա ուղևորուհի Սրբուհի Հակոբյանը տեղում մահացել է, իսկ 30-ամյա վարորդը և երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդ Կարեն Հակոբյանը և ուղևորուհի Սուսաննա Հայրապետյանը մահացել են:
Միացյալ Նահանգները պետք է չեղյալ հայտարարի երկրի տարածքում չինացի դիվանագետների գործունեության չհիմնավորված սահմամնափակումները: Այդ մասին ասված է Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպանության՝ սեպտեմբերի 2-ին տարածված հայտարարության մեջ:
Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 00:49-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Թուրքիայի Անթալիա քաղաքի լողափերից մեկում հերթապահության է անցել երկրի առաջին փրկարար շունը։ «Fox» անունով շունն այնպես է վարժեցված, որ կարողանում է տարբերակել ջրում խեղդվող մարդկանց, որոնք փրկարարի օգնության կարիք ունեն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Օգոստոսի 28-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է դիմել մի տղամարդ։
«Հայփոստ» ընկերությունը շրջանառության է դնում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) ծննդյան 100-ամյակը» թեմային:
Օգոստոսի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հովտաշեն գյուղի մի տնից գողություն են արել:
Լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պահաջնվել և ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:
Լցոնված ձկան լավագույն բաղադրատոմսը: