Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում. Արցախի ԱԻՊԾ-ը լուսանկարներ է հրապարակել
Հրադադարի մասին հակամարտող կողմերի միջև կեսօրին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է թշնամու թիրախակետում։
Ժամը 23։18-ին Արցախի մայրաքաղաքում հայտարարվել է օդային տագնապ, այդ ընթացքում թշնամին հարվածել է (զինատեսակը դեռևս հայտնի չէ) Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկի վրա։
Ամբողջությամբ ավերվել է մեկ առանձնատուն, այրվել` հարևանությամբ գտնվող տնտեսական նշանակության մեկ շինություն, վնասվել են մոտակա ենթակառուցվածքները։
Տուժածներ չկան։
?Հրադադարի մասին հակամարտող կողմերի միջև կեսօրին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, Ստեփանակերտը նորից հայտնվել է…
Gepostet von ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն am Samstag, 10. Oktober 2020