![](/banners/BeFunky-design.jpg)
Զբոսաշրջիկները պատմել են, թե որ փոխադրամիջոցն են հիմա առավել անվտանգը համարում
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/1029404.jpg)
Զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են կրուիզային ընկերությունների ներկայացուցիչների անցկացրած հարցմանը, պատմել են, թե իրենք փոխադրամիջոցների որ տեսակն են այժմ առավել անվտանգը համարում: Այդ մասին հաղորդել է Express-ը:
Ասոցիացիան, որը միավորում է լաստանավով ճամփորդությունների բրիտանական կազմակերպություններին, հետազոտություն է անցկացրել օգտատերերի շրջանում եւ պարզել, որ ճանապարհորդների մեծամասնությունը համավարակի ժամանակաշրջանում զգուշավորությամբ է վերաբերվում տուրիստական փոխադրամիջոցին:
Առանց երկյուղների ինքնաթիռ է նստում հարցվածների միայն քառորդ մասը:
Գնացքներով ուղեւորություններն անվտանգ են հարցման մասնակիցների 30 տոկոսի համար, լաստանավերով՝ 32 տոկոսի համար: Լաստանավերի վրա հեշտ է սոցիալական հեռավորություն պահպանելը, այնտեղ բազմաթիվ առանձնատեղեր կան եւ մշտապես թարմ օդ է տարածվում:
Նաեւ հետազոտողները պարզել են, որ զբոսաշրջիկների անհանգստությունների մակարդակը գրեթե չի նվազել նույնիսկ ամռանը, երբ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը համեմատաբար բարենպաստ էր: Շրջագայությունների հնարավոր գնորդների երեք քարորդն ասել է, որ հրաժարվել են միջազգային ուղեւորություններից թռիչքից հետո 14-օրյա կարանտինից խուսափելու պատճառով, իսկ 65 տոկոսը փոխել Է արձակուրդի հետ կապված պլանները՝ վախենալով դրան հաջորդող երկշաբաթյա կարանտինից հայրենիքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: