
Արման Թաթոյանը` Ադրբեջանի կողմից վարձկան-ահաբեկիչների օգտագործման ապացույցների մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում վարձկան-ահաբեկիչների: Թաթոյանը «Ֆեյսբուք»-իր էջում տեսանյութին կից գրել է.
«Անհերքելի ապացույց այն մասին, որ Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում է վարձկան-ահաբեկիչների, այս վարձկան-ահաբեկիչները կատարում են դաժանություններ և պատերազմական հանցագործություններ,նրանք արտահայտում են բացահայտ մտադրություններ շարունակելու իրենց ահաբեկչական գործունեությունն այլ երկրներում»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=727736107825597&id=100017676420633