«Նիկոլը վախենում ա՝ գործի գա. տնի՞ց ես ղեկավարում էս երկիրը, արա». Արմեն Գրիգորյան
Լարված իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում
Ցուցարարները խարույկ են վառել հրապարակում
««Իմ քայլի» պատգամավորներ, դուք բոլորդ Նիկոլի աթոռի ոտը բռնողներն եք». Գեղամ Մանուկյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միացել է ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին և չի ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած դատական նիստին։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգողը հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ այն քաղաքացիները, որոնք կցանկանան գիշերել Հանրապետության հրապարակում, կարող են մնալ և գիշերել վրաններում։ Իսկ ովքեր գնալու են, վաղն առավոտյան կրկին կմիանան իրենց պայքարին։
Դեկտեմբերի 7-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Այս փոփոխությունների համար որպես նպատակ նշվում է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելը:
«Եթե այսօր մեր պայմանները չբավարարվեն, մենք գիշերը մնալու ենք Հրապարակում». Իշխան Սաղաթելյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել է միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Մեկը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանն է, մյուսը` ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:
Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, Որոտանի վարչական ղեկավարի հետ միասին Որոտանում բանակցում են ռուսների հետ, որպեսզի թշնամուն համոզեն GPS համակարգով մեր տարածքում գտնվող տունը մնա մեր տարածքում։ Այսօր ադրբեջանցիները տան տերերին մեկ ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար։ Փաստորեն անգամ GPS համակարգով փաստացի մեր տարածքում գտնվող բնակելի տունը ադրբեջանցին ասում է, որ արդեն իրենն է։
«Համոզված եմ, որ Մեսսին ցանկանում է մնալ «Բարսայում»: Ամեն ինչ կախված է այն առաջարկից, որը նրան կանի նոր նախագահը: Նա պետք է տեսնի, որ դա մրցակցային թիմ կլինի՝ «Բարսայի» և Չեմպիոնների լիգայի սիրային պատմությունը վերակենդանացնելու համար: Վերջին տարիներին այն դադարեցվել է:
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Հանրապետության հրապարակը. ՈՒՂԻՂ
«Ձեր լռության պատճառով փլուզվել է պետական համակարգը». Գեղամ Մանուկյան
Այս պահին՝ Կառավարության շենքի դիմաց
Կառավարության շենքը շրջափակած քաղաքացիները թույլ չեն տալիս, որ աշխատակիցները դուրս գան շենքից
Երեւանի քաղաքապետարանում, ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների եւ քաղաքապետարանի աշխատակցի միջեւ միջադեպ տեղի ունեցավ:
Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (դեկտեմբերի 14) համեմատ, արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 4 գնանկում:
«Եթե Նիկոլ Փաշինյանն ասի, որ մածունը սև է, ուրեմն հաստատ սպիտակ է». ակցիայի մասնակից
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է Մեդիապորտ ալիքը։
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն աշխատանքային այց կատարած Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին և ՌԴ քննչական կոմիտեի՝ հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական մանիպուլյատիվ գրառմամբ փորձ է կատարել նորամուծություն մտցնել միջազգային իրավունքում՝ պնդելով, որ ՀՀ պետական սահմանը գծվում է ՀՀ ներպետական օրենսդրությամբ, հղում կատարելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին:
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած պահեստազորայիններն ու կամավորականները:
«Առուշ Առուշանյանին 2 օր անհիմն ազատազրկեցին, մինչդեռ այս պահին Գորիսի փոխքաղաքապետը ադրբեջանցիների հետ Շուռնուխի հարցով են բանակցում»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ վերջինս օդ ու ջրի պես է պետք Սյունիքին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Լ.Բարսեղյանի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դիմումը` կարգադրում եմ.
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի Անկարայի կողմից ռուսական C-400 զենինթահրթիռային համալիրների գնման համար պատժամիջոցներ սահմանելու որոշումը:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հերքում է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքում հնչեցված ահազանգը, թե Ճակատեն համայնքը հանձնվելու է Ադրբեջանին:
«Պարզ չէ՞, մարդը չի ուզում սեղմել այն ձեռքը, որը ստորագրել է իր հայ ժողովրդի կապիտուլյացիան, ի՞նչ կա չհասկանալու։ Ես էլ այդ պատճառով դեկտեմբերի 7-ին չգնացի եկեղեցի, որպեսզի նրա ձեռքը սեղմելու առիթ և պատճառ չունենամ։ Ես էլ չեմ ուզում սեղմել այն ձեռքը, որը հայ ժողովրդին դժբախտություն է բերել։ Հիմա հայ ժողովրդի մի մասը, որը չի հասկանում, որ իրեն այդ ձեռքը դժբախտություն է բերել, կարող է սեղմել, կարող է համբուրել, կամ ձեռքը գլխին դնել, դա իր իրավունքն ու որոշումն է։ Արժանապատվություն ունեցող մարդը դավաճանի ձեռքը չի բռնի»,- հավելեց նա։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի թատերախումբը դեկտեմբերի 22-ին հյուրախաղերով մեկնում է Արցախ:
Հորդորում ենք նշված բնակավայրերի բնակչությանը՝ չանհանգստանալ և ակտիվ մասնակցել ուսումնավարժական միջոցառումներին»,-ասված է հաղորդագրությունում: