
Լուսինե Բարսեղյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Լուսինե Բարսեղյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ hիմք ընդունելով Լ.Բարսեղյանի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2020 թվականի դեկտեմբերի 17-ից Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տ.ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,– ասված է որոշման մեջ: