Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ.Մինասյանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2020 թվականի դեկտեմբերի 18-ից Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ.Գալստյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,– ասված է որոշման մեջ: