«Կարծում եմ՝ նախագիծը, որը ներկայացվել է՝ հաշվի է առնում բոլոր հանգամանքները և ունի ֆինանսական տրամաբանություն՝ կայուն տնտեսություն և կայուն սոցիալական վիճակ ունենալու համար։ Մնացածը՝ քննարկումները ցույց կտան»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մհեր Գրիգորյանը։
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ նոյեմբերի 2-ին Մայր Աթոռի երկու միաբան, երեք քահանա Շիրակի թեմից և երկու քահանա Արմավիրի թեմից մեկնեցին Արցախ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Անդրադառնալով մեր համաքաղաքացիների և բանկերի հաճախորդների կողմից բարձրացված հարցադրումներին՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ներկայացնել հաճախորդների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ և ՌԴ-ից Հայաստանին տրվող աջակցության չափերը ճշտելու վերաբերյալ։
Թուրքիայի մասնակցությամբ Կատարի զինված ուժերի անցկացրած «NARS 2020» զորավարժությունն ավարտվել է: Դրանից հետո Թուրքիայի ու Կատարի իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են ռազմական համագործակցության հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք Կառավարության պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացում՝ պարտքի աճ, և սա այն ուղղությունն է, որին պետք է ծառայի հարկաբյուջետային քաղաքականությունը ճգնաժամային իրավիճակում»,- այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով 2021 թվականի բյուջեի նախագիծը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Պատերազմի սկզբից ի վեր ֆեյսբուքում գրառումներ այս թեմայով չեմ արել: Հիմնականում թվիթերում եմ գրում: Բայց այսօր բացառություն կանեմ:
Արարատ քաղաքում նոյեմբերի 2-ին իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ:
Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական ԱԹՍ-ն:
Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաս ալ-Այն (Սերեքանիյե) շրջանում Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման 7 անդամ հանձնվել է քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքի զինյալներին։ Այս մասին հայտնում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այս տարվա ապրիլին Կանադան շարունակեց էմբարգոն՝ վստահեցնելով իր հետևողականությունը զենքի վաճառքի դաշնագրին։ 7/ Ի պատասխան թուրք պաշտոնյաները սկսում են Օտավային ճնշել, որպեսզի գոնե WESCAM-ի տեսախցիկները թույլատրեն վաճառել, որը մեր ջանի վրա արդեն գիտենք, թե ինչքան կարևոր է նրանց համար
Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Ժիլինը զինթղթակից Յուրի Կոտենոկի «Военкор Котенок» թելեգրամյան ալիքի համար մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը հայերի մասին:
Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար պատարագ է մատուցվել:
2020 թվականի առաջին կիսամյակում, համավարակով պայմանավորված, ՀՆԱ-ն կրճատվել է 5․7 տոկոսով, այս տարվա համար կանխատեսվում է 6 տոկոս անկում, իսկ 2021 թվականի համար անկումը գնահատվում է 4․8 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ներկայացնելով նախագիծը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, թե ակնհայտ է, որ 2020 թվականի բյուջեն տարբերվում է այն օրենքից, որն ընդունել է Ազգային ժողովը, քանի որ տարվա ընթացքում այն երկու անգամ վերանայվել է։
2021 թվականի բյուջեն, ի տարբերություն նախորդ տարեվերջի լավատեսական՝ 5 տոկոսի շրջանակում կանխատեսվող տնտեսական աճի, չի համապատասխանում այդ կանխատեսմանը: Ավելին՝ 2020 թվականի ընթացքում արձանագրված զարգացումները փոխել են մեր սպասումները և այժմ գնահատվում է խորը անկում։ Եթե մենք կանխատեսում էինք, որ ունենալու ենք 2020 թվականի համար 7 տրիլիոն 95 միլիարդ դրամանոց համախառն ներքին արդյունք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու ենք 1 տրիլիոնի չափ գերագնահատված ցուցանիշի հետ։
Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Ստեփանակերտում նոյեմբերի 2-ին երեք պայթյուն է որոտացել:
Կանադայի Օնտարիո նահանգի հարավ-արևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցում հրդեհ է գրանցվել:
Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է 79-ի:
Հայաստանում նոյեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93 448-ի:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ:
Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր՝ թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում:
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Բյուջե-2021-ի քննարկումներին. ՈւՂԻՂ
Չնայած Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում խստագույն գրաքննությանը և տեղեկատվության սահմանափակմանը, ուշադիր վերլուծողը կարող է չափազանց հետաքրքրական և օգտակար տեղեկատվություն ստանալ բաշիբոզուկների մասին։
Նոյեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։
Առեւտրային բանկերի դեպոզիտների կարճաժամկետ տոկոսադրույքը Կենտրոնական բանկում մնացել է տարեկան մինուս 0,1 տոկոսի, Ճապոնիայի տասնամյա պետական պարտատոմսերի նպատակային եկամտաբերությունը՝ շուրջ զրոյի մակարդակի վրա:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի կապերի լիակատար խզումն իրատեսական չէ եւ ոչ ոքի օգուտ չի բերի: Այդ մասին հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի տնտեսական եւ ֆինանսական հարցերի կենտրոնական հանձնաժողովի գրասենյակի փոխղեկավար Հան Վենսյուն:
Եվրոգոտու 19 երկրներում գործազրկությունը 2020 թվականի սեպտեմբերին կազմել է 8,3 տոկոս, ինչն առավելագույն ցուցանիշն է 2018 թվականի ապրիլից ի վեր: