Բաժիններ՝

2020 թ․ համար կանխատեսվում է 6 %, իսկ 2021 թ․ համար՝ 4․8 % անկում․ Ջանջուղազյան

2020 թվականի առաջին կիսամյակում, համավարակով պայմանավորված, ՀՆԱ-ն կրճատվել է 5․7 տոկոսով, այս տարվա համար կանխատեսվում է 6 տոկոս անկում, իսկ 2021 թվականի համար անկումը գնահատվում է 4․8 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ներկայացնելով նախագիծը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, թե ակնհայտ է, որ 2020 թվականի բյուջեն տարբերվում է այն օրենքից, որն ընդունել է Ազգային ժողովը, քանի որ տարվա ընթացքում այն երկու անգամ վերանայվել է։

Ըստ նախարարի՝ 2020 թվականի համար կանխատեսված 2․6 տոկոսանոց անկումը վերանայվել է՝ կազմելով 6 տոկոս, իսկ 2021 թվականի նախագծով անվանական ՀՆԱ-ն ներկայացված է 6 տրիլիոն 720 միլիարդ դրամ։

Անդրադառնալով տարվող հարկաբյուջետային քաղաքականությանը՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց․

«Սպասվում է, որ հարկային եկամուտները պակաս կկատարվեն 282 միլիարդ դրամով, իսկ ծախսերի մակարդակը ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է 5․4 միլիարդ դրամով»,- ասաց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս