
Արարատ քաղաքում էլեկտրաշչակները կփորձարկվեն, խնդրում ենք չանհանգստանալ․ ԱԻՆ

Արարատ քաղաքում նոյեմբերի 2-ին իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ:
«Հարգելի քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ից, Արարատ քաղաքում իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության մեջ: