Հաղթանակը հեշտ չի տրվելու, հաղթանակը պետք է վաստակել նաև խելքով։ Այս համոզումն ուներ Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19-ին զոհված կամավորական Սևակ Մնացականյանը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել:
Թուրքիան շեշտակիորեն ավելացրել է դեպի Ադրբեջան պաշտպանական ու ռազմաօդային արտադրանքի արտահանումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 101 մլն 209 հազար դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք։
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ, շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ:
«Ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունները ռեալ գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկման ենթարկել ճակատի բոլոր ուղղություններում տեղի ունեցող զարգացումները մեկ ամբողջության մեջ»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, Հ. Մ.-ի ազգական Ա. Մ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհայտ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով:
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նշել է, որ իրենց հայտնի են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ, սակայն դժվար է ասել, թե որքանով է Թուրքիան ուղիղ ներգրավված ռազմական գործողություններին:
Գեղագիտության ազգային կենտրոնում ցուցադրվող հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքի ցուցադրության ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Թաիլանդի թագավոր Մախա Վատչիրալոնգկոնը (Ռամա 10-րդ) նոյեմբերի 1-ի երեկոյան մեկնաբանել է Բանգկոկում եւ Թաիլանդի մյուս քաղաքներում անցկացվող բողոքները, նաեւ բողոքողների հետ հնարավոր փոխզիջման մասին է ակնարկել նրա թագավորության ողջ ժամանակաշրջանում տված առաջին մեդիական հարցազրույցում եւ որպես գահաժառանգ նրա նախորդ հարցազրույցից 40 տարի անց:
Արցախից տեղափոխված աշակերտների մի մասն արդեն դասապրոցեսը շարունակում է Հայաստանում, դասապրոցեսին չմիացածների համար դիտարկվում է հեռավար դասերի կազմակերպման հնարավորությունը:
Մադրիդի «Ռեալը» հաստատել է կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստի մասին տեղեկությունները:
Բացի այդ, կինոնկարը կարող է բացահայտել Փիթերի ծնողների անցյալը:
Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:
Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:
Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էսօր մի բարձրաստիճան պաշտոնյա ասեց, որ այսօր լավ լուր ա սպասվում, բայց չի կարա ասի։ Հետո պաշտոնապես հայտվեց ՊԲ–ի բանակի տեղակալի և գնդապետի մահվան բոթը։
Վերջին շրջանում եվրոպական երկրների տարբեր քաղաքներում եկեղեցիների դեմ հարձակումները, քրիստոնյաներին ուղղված սպառնալիքները մեծ սադրանք են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան ձգտում է իր էքսպանսիան իրականացնել կրոնական դրոշի ներքո:
Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը:
Banak.info-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է կանխվում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը:
«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։
Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը:
Թուրքական ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանում միջազգային արժույթների նկատմամբ:
Հայաստանի և արտերկրի 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցների՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 30-ին Արցախի անտառներում ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը Ադրբեջանի կողմից:
Աշխատանքներն ընթացքում են։ Իրականացնում ենք հետազոտություններ թքի նմուշներում կորոնավիրուսի հայտնաբերման ուղղությամբ։ Սրանք երկարատև հետազոտություններ են:
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է կոնկրետ քայլեր ձեռնարկել այն հանգամանքով պայմանավորված, որ արտերկրում հանգստից հետո երկիր վերադարձածների 90%-ը կորոնավիրուսով վարակվել է Թուրքիայում:
Թուրքական ազգայնական ուղղվածության լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է իրանական İrib News-ի՝ Անկարայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին ռեպորտաժին:
Նորվեգիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած Արցախի խաղաղ բնակչությանը 1.5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն տրամադրելու որոշում են կայացրել:
Պատերազմը համակարգ է։ Ամեն ոք պետք է ունենա իր տեղն այդ համակարգում, իմանա իր անելիքը և անի իր գործը։ Թիկունքում չարած, թիկունքում «պռավալ տված» գործը խփում է նաև ռազմաճակատում իր գործն անող զինվորին։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել կալանավորված սիրիացի վարձկան Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին առաջադրված մեղադրանքի ու իրավապահ մարմինների տրամադրության տակ գտնվող այլ փաստական տվյալների մասին: Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Լրատվամիջոցները շարունակում են նոն-ստոպ ռեժիմով ոստիկանությունից ծանուցումներ ստանալ՝ իշխանությունների քիմքին ոչ հաճո այս կամ այն նյութը հեռացնելու պահանջով՝ դրան հաջորդող տուգանքների՝ իրենց համար ընդունելի փաթեթային լուծմամբ: