Բաժիններ՝

Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչը գնահատել է ամերիկա-չինական հարաբերությունների հեռանկարները

Չինաստանի եւ ԱՄՆ-ի կապերի լիակատար խզումն իրատեսական չէ եւ ոչ ոքի օգուտ չի բերի: Այդ մասին հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի տնտեսական եւ ֆինանսական հարցերի կենտրոնական հանձնաժողովի գրասենյակի փոխղեկավար Հան Վենսյուն:

«Կապերի լիակատար խզումը» բացարձակապես իրատեսական չէ, դա օգուտ չի բերի ո՛չ Չինաստանին, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ ամբողջ աշխարհին»,-հայտարարել է Հան Վենսյուն: Նրա խոսքով՝ ներկայում, երբ «գլոբալ գյուղն» ավելի ու ավելի փոքր է դառնում, Չինաստանն ու ԱՄՆ-ը դարձել են աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները, եւ նրանց տնտեսական կապերը որոշվում են նրանց տնտեսական կառույցների փոխադարձ լրացվելիությամբ եւ համաշխարհային տնտեսության բացահայտ լինելով: «Իրականում այժմ էլ ավելի քիչ են նրանք, ովքեր իսկապես ցանկանում են կապերը խզել, եւ էլ ավելի շատ են նրանք, ովքեր անկեղծորեն ցանկանում են համագործակցել»,-նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս