Ճապոնիայի բանկը վատացրել է ընթացիկ ֆինանսական տարվա ՀՆԱ-ի կանխատեսումը
Ճապոնիայի բանկը պահպանել է դրամավարկային քաղաքականության նախկին պարամետրերը՝ ամփոփելով երկօրյա նիստի արդյունքները, որն ավարտվել է հոկտեմբերի 29-ին։
Առեւտրային բանկերի դեպոզիտների կարճաժամկետ տոկոսադրույքը Կենտրոնական բանկում մնացել է տարեկան մինուս 0,1 տոկոսի, Ճապոնիայի տասնամյա պետական պարտատոմսերի նպատակային եկամտաբերությունը՝ շուրջ զրոյի մակարդակի վրա:
Սակարանային ինդեքսային ֆոնդերի (ETF) հետգնման ծրագրի նպատակային ծավալը պահպանվել է 12 տրլն իենի (115,04 մլրդ դոլարի), առեւտրաթղթերի եւ կորպորատիվ պարտատոմսերի գնման համար սահմանաքանակը՝ 20 տրլն իենի մակարդակի վրա, ասվում է Ճապոնիայի բանկի հաղորդագրության մեջ:
Կարգավորիչը Ճապոնայի ՀՆԱ-ի նվազման կանխատեսումը 2021 թվականի մարտին ավարտվող ընթացիկ ֆինանսական տարվա համար վատացրել է մինչեւ 5,5 տոկոս՝ ավելի վաղ սպասվող 4,7 տոկոսից, ինչը, գլխավորապես, կապված է ծառայությունների պահանջարկի սպասվածից ավելի դանդաղ վերականգնման հետ:
Միեւնույն ժամանակ կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվության մեջ նշվում է, որ «տնտեսական ակտիվությունը Ճապոնիայում աստիճանաբար բարձրանում է, եւ COVID-19-ի համավարակի հեգեւանքները թուլանում են»:
Դրա հետ կապված իրադրությունը եերկրի տնտեսության մեջ, «հավանաբար, կշարունակի բարելավվել»: Ճապոնիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հաջորդ ֆինանսական տարվա համար բարձրացվել Է մինչեւ 3,6 տոկոս՝ հուլիսին սպասվող 3,3 տոկոսից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: