
Կանադայի Օնտարիո նահանգում «կասկածելի պայմաններում» երկու եկեղեցում հրդեհ է բռնկվել

Կանադայի Օնտարիո նահանգի հարավ-արևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցում հրդեհ է գրանցվել:
CBC-ը տեղեկացնում է, որ կիրակի առավոտյան Օնտարիոյի հարավարևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցիները, որոնք միմյանցից մոտավորապես 10 րոպե հեռավորության վրա են, բոցավառվել են: Ոստիկանությունը հայտնել է, որ եկեղեցիներում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամերի տարբերությամբ: Եկեղեցիներից մեկն ամբողջությամբ այրվել է:
Նշվում է, որ «շատ կասկածելի» հրդեհների դեպքի կապակցությամբ տեղի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: