
Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 79-ի

Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից զոհերի թիվը հասել է 79-ի: Այդ մասին հաղորդել է հանրապետության արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 76 զոհվածի եւ 962 տուժածի մասին:
«Ըստ վերջին տվյալների, երկրաշարժի հետեւանքով զոհվել է 79, տուժել՝ 962 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ: 6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Թուրքիայի հարավում, էպիկենտրոնը գտնվում է Էգեյան ծովի մերձակայքում, Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար գավառում:
Երկրաշարժն զգացվել է նաեւ հարեւանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,9:
Հաղորդվել էԻզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին: Երկրաշարժն առաջացրել է ոչ մեծ ցունամի, որը ջրածածկ է արել Սեֆերիխիսարի առափնյա փողոցները: Ավերածություններ են գրանցվել Սամոս հունական կղզու վրա, որտեղ զոհվել է երկու մարդ եւ 20-ը՝ վերքեր ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: