
Դոհայում քննարվել են թուրք֊կատարական ռազմական համագործակցության հարցեր

Թուրքիայի մասնակցությամբ Կատարի զինված ուժերի անցկացրած «NARS 2020» զորավարժությունն ավարտվել է: Դրանից հետո Թուրքիայի ու Կատարի իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են ռազմական համագործակցության հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կատարի ԶՈւ շտաբի պետը Դոհայում Թուրքիայի ռազմական կցորդ գնդապետ Բուրաք Չեթինի հետ հանդիպում֊քննարկում է անցկացրել: Այդ մասին հայտնում է Կատարի պաշտպանության նախարարությունը:
Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկու երկրների գործակցությունը զարգացնելու հեռանկարները: Նշվում է թուրք֊կատարական ռազմական փոխահարաբերություններն ավելի են ամրապնդվել հատկապես 2017֊ին բռնկված Ծոցի ճգնաժամից հետո: