ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը ԼՂ-ում որոշումների կայացման մասին տեղեկատվության փոխանցման անհրաժեշտության մասին։ Այս մասին փոխանցում է RT ռուսական գործակալությունը։
«Արմնյուզը» ՀՀ-ում սփռվող միակ ՀԸ-ն է, որը տեղեկատվական, վերլուծական, լրատվական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող ինֆորմացիոն հոսքերի համակարգող է և այդ ամբողջը եթեր սփռողը:
Նոյեմբերի 10-ին ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ չարաբաստիկ հայտարարությունը և դրանով պայմանավորված՝ երկրում տիրող իրավիճակը, փաստորեն, ամենամեծ թվով հրաժարականների պատճառ է դարձել հատկապես ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում։
ԿԳՄՍՆ բակից բերման ենթարկվածները դուրս են գալիս Ոստիկանությունից. ՈւՂԻՂ
ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը, որ օրերս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ընկերը չէ և իրեն չի ճանաչում, հետևաբար՝ պետք է բացատրի, թե ինչո՞ւ է հայտարարել, որ ընդդիմությունն իրեն ճնշել է, որ դուրս գա խմբակցությունից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ կազմակերպության իր գործընկերներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մասին`նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են, և իրավիճակը կայունանում է:
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի գլխավոր գործառույթը հանդիսանում է ՀՀ կառավարության համապատասխան կառույցների հետ համագործակցությունն ու դրա միջոցով Արցախից ժամանակավորապես այստեղ տեղափոխված քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծումը։
«Գիտեք, բանակցությունների առումով նույնպես, մեղավորության առումով նույնպես, ինձանից հիմա կոնկրետ պատասխաններ մի ակնկալեք: Կարող եմ ասել, որ կյանքը բոլոր հարցերի պատասխանը կտա՝ ոչ միայն այս 2,5, այլ՝ առհասարակ: Ես սա ասելով՝ չեմ ցանկանում մեղքը որևէ մեկի վրա բարդել, բայց մեզանից յուրաքանչյուրը պատասխանտվությունից չի խուսափի: Եթե սխալ ունենք և դա կգնահատվի սխալ, դրա պատախանը կտանք»:
«Տրամաբանական ի՞նչ բացատրություն կարող եք տալ, որ Նիկոլ Փաշինյանն այս ամեն ինչը հատուկ չի արել»․ Կարեն Վրթանեսյան
78-ամյա Յուրիկ Հովակիմյանը որոնվում է որպես անհետ կորած:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ես սկսեմ ինձանից, Անդրանիկ, հանդարտ եղիր, որովհետև հանդարտությունը բոլորիս պետք է՝ հատկապես տիկին Զոհրաբյանի ելույթից հետո»,- այսպես ԱԺ-ում իր ելույթը սկսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն առայժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի փաստաթղթի մասին՝ նշելով, որ վարչապետն արդեն դրա հետ կապված մեկնաբանություններ տվել է:
Քիչ առաջ ոստիկանությունը ԿԳՄՍ նախարարության շենքի բակից բերման ենթարկեց ԵՊՀ Ուսանողների հետ աշխատանքներ համակարգող կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին:
Մոսկվան հույս ունի, որ ՄԱԿ-ի կառույցները Միջազգային կարմիր խաչի կոմիտեից (ՄԿԽԿ) անմիջապես հետո կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը:
Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական […]
Պատասխանելով հարցին, թե ինչու էր ինքը մի քանի մեքենայով, գիշերը որոշել այցելել https://168.am/2020/11/13/1405905.html Վարդան Աթաբեկյանին՝ խմբակցությունից դուրս գալու նրա որոշումից հետո, Հայկ Սարգսյանը նշեց. «Որովհետև գիշերն է հայտարարել: Ես մի քանի մեքենայով չեմ գնացել: Գնացել եմ իմ մեքենայով, Սիմիդյան Հակոբը եկել է իր մեքենայով, մեր մյուս պատգամավորները, ովքեր մոտ հարաբերություններ ունեն, ջերմ, Երջանիկ Հակոբյանը, օրինակ, եկել է իր մեքենայով: Հասել ենք տան դիմաց, դարձել է՝ որ ամեն մեկս մեր մեքենայով ենք եկել, տպավորություն է ստեղծվել, որ…»:
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։
«Պարոն Ջանջուղազյան, հենց հիմա եկեք, ձեր հրաժարականը կարդացեք գնացեք, բոլոր նախարարներդ՝ հերթով»
Այսօր Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին այցելել եմ Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ – Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան:
ՀՀ իշխանությունները երբեք չեն եղել հակառուսական, հարաբերությունները եղել են իդեալական ռուսների հետ և շատ ավելի լավ, և գնալով ավելի են լավանալու հարաբերությունները: Որ մեղավորներ եք փնտրում, խնդրում եմ, մեղավորներ փնտրեք այն մարդկանց մեջ, ովքեր փորձել են խզել հայ-ռուսական հարաբերությունները ստահոդ ինֆորմացիաներով:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհաքաղաքական առանցքների պայքարի հերթական հոլովույթի մեջ ենք։ Նախկինում մենք դիմակայում էինք թուրք-ադրբեջանական համագործակցությանը, հետո` դաշինքին։ Այսօր արդեն դիմակայում ենք թուրք-ադրբեջանական տանդեմին։ Իսկ տանդեմը լոկ դաշինք չէ՝ իր ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու տեղեկատվական բաղադրիչներով։ Տանդեմը ՄԻԱՍՆԱԿԱՆ շահի գիտակցումից բխած և այդ շահը սպասարկող ՄԻԱՍՆԱԿԱՆ քաղաքականության իրականացումն է։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածության հիմնական ձեռքբերումները, հայտնել է, որ ամենաարժեքավորը հանդիսանում է այն, որ զենքերը լռեն են և մարդիկ չեն զոհվում:
Երկու օր է՝ դատավոր Ֆարխոյանը Փաշինյանի անունից հանդիպումներ է ունենում վստահելի դատավորների հետ, ճշտում գործող իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքը և պայմանավորվում է, որ երբ դատախազությունը ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդություն ներկայացնի, նրանք բավարարելու են դրանք:
Անվտանգության խորհրդի գրասենյակի վարչության պետ Աշխեն Բեգլարյանն ազատվել է աշխատանքից։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ բոյկոտելով գումարված նիստը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու առաջարկով և այլ քննարկումների մասնակցել չեն պատրաստվում:
Կո՞ղմ է Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթին. ակցիա ԿԳՄՍ նախարարության մոտ․ ՈւՂԻՂ
Ռուսական Коммерсантъ պարբերականը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը նոր մակարդակի է հասել. այժմ դա արտահայտվում է ոչ միայն փողոցային ակցիաներով, այլ նաև այն պաշտոնյաների ցուցադրական հրաժարականով, ովքեր չեն ցանկանում կապ ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ: