«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ բոյկոտելով գումարված նիստը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու առաջարկով և այլ քննարկումների մասնակցել չեն պատրաստվում:

«Մենք հրավիրել ենք մեր գործընկերների հետ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու առաջարկով: Այլ հարցերի քննարկմանը մենք չենք մասնակցելու»,- ասաց Գորգիսյանը:

Ավելի վաղ ԱԺ նիստը բոյկոտել էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ պահանջելով քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30