Կրեմլը պատրաստ է ԱՄՆ-ին և Ֆրանսիային պարզաբանումներ տրամադրել Թուրքիայի և Ղարաբաղի վերաբերյալ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան:

«Կասկած չկա, որ, եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Դեռ ավելին, այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջև ղարաբաղյան գործերի շուրջ կանոնավոր շփումներ են իրականացվում»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Կրեմլը չէր ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս