
Նիկոլ Փաշինյանը յուրային դատավորների խումբ է ձևավորում. գործընթացը ղեկավարում է դատավոր Կարեն Ֆարխոյանը․ Mediaport

Երկու օր է՝ դատավոր Ֆարխոյանը Փաշինյանի անունից հանդիպումներ է ունենում վստահելի դատավորների հետ, ճշտում գործող իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքը և պայմանավորվում է, որ երբ դատախազությունը ընդդիմադիրներին կալանավորելու միջնորդություն ներկայացնի, նրանք բավարարելու են դրանք:
Այս մասին տեղեկություն է տարածել Տելեգրամի Mediaport ալիքը։
Երեկ, ուշ գիշերին դատավոր Ֆարխոյանը Փաշինյանին է ներկայացրել 4 այդպիսի դատավորի անուն.
1. Աննա Դանիբեկյանը,
2. Մնացական Մարտիրոսյանը,
3. Գագիկ Պողոսյանը,
4. Վաչե Մարգարյանը։
Ֆարխոյանը հայտնել, որ կան ևս 2 դատավորներ՝ Մանվել Շահվերդյանը և Արտակ Թադևոսյանը, որոնք դեռևս կամուկացի մեջ են, սակայն եթե ԱԱԾ-ն կարողանա բավարար կոմպրոմատներ հավաքել, ապա նրանք նույնպես կմիանան այդ ցանկին:
Քիչ առաջ դատավորների ցուցակը փոխանցել է դատախազություն, որտեղ աշխատանքներ են տարվում միջնորդությունները Կ. Ֆարխոյանին և նրա ներկայացրած ցանկում եղած դատավորներին մակագրելու ուղղությամբ: