Մարտունիում ընթացքի մեջ են ենթակառուցվածքների վերականգնման և քաղաքում առկա ավերածությունների վերացման աշխատանքները:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
ՀՀ Ազգային ժողով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմումը գրել եմ ավելի վաղ, բայց պայմանավորված պրն Արարատ Միրզոյանի առողջական վիճակի հետ, այն հանրայնացնում եմ հիմա, երբ արդեն որևէ վտանգ չի սպառնում նրա առողջությանը:
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ամբիոնից հերթական անգամ իր դատողությունները ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ, որոնք, ինչպես և նախորդ բոլոր դիտարկումներն ու հայտարարությունները, ոչ միայն կտրված էին իրականությունից, այլև ակնհայտորեն միտված էին այդ իրականությունը խեղաթյուրելուն և ստեղծված իրադրության համար քավության նոխազներ փնտրելուն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ Սահմանադրության, պետք է հետևի Սահմանադրության պահպանմանը, ուստի հիմա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոտնահարվում է Սահմանադրությունը, նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել այդ նույն Սահմանադրության պահպանությամբ, ուստի նրա երեկվա ուղերձը ես պաշտպանում և կիսում եմ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի երեկ ուշ երեկոյան հղած ուղերձին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հարազատները, ընկերներն ու գործընկերները հրաժեշտ են տվել ԽՍՀՄ արտիստ Արմեն Ջիգարխանյանին, որը կյանքից հեռացել է շաբաթ՝ 85 տարեկան հասակում: Հրաժեշտի արարողությունը ֆոտոշարքով ներկայացրել է РИА Новости-ն:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները տեղակայել են 25 դիտորդական կետ։
Երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝ ներկայացնելով հայաաստանյան քաղաքական ուժերի և սփյուռքի տարբեր շրջանակներիր հետ քննարկումների արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզը: Մենք ուշադիր լսեցինք ՀՀ Սահմանդարությամբ երկրի անվտանգության երաշխավոր Արմեն Սարգսյանի խոսքը, որից ստացած տպավորությունն, անկեղծ, հակասական էր: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ քաղաքական խորհուրդը:
Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարատավարական իրադրությանը, ըստ կատարված բնագծերի փոփոխության` զորքի վերախմբավորման, տեղափոխման և վերաբաշխման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
«Բողոքի ակցիաները, որոնք հիմա տեղի են ունենում՝ առանձնապես գաղափարական պետք էլ չէ, որ լինեն, դրանք ունեն շատ կոնկրետ խնդիր, որովհետև երկիրը խայտառակ պարտություն է կրել: Ավելին՝ իշխանությունը կրող վարչապետը ստորագրել է սեպարատ կապիտուլյացիայի համաձայնագիր։ Դրա նախադրալների մասին չէր խոսվում, առավել ևս 44 օրվա ընթացաքում հասարակությանը, ըստ էության, դեզինֆորմացիա էին մատուցում։ Եվ այնպիսի իրավիճակ մենք ստացանք, որ վիրտուալ աշխարհում Հայաստանը հաղթեց պատերազմը, իսկ իրականում պարտվեց»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ հսկայական տարածքային, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վնասներ ենք կրել և, ամենացավալին, հազարավոր զոհերն են։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին:
Երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել Ադեկվատ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Համաձայն 2021 թվականի պետական բյուջեի նախագծի, այս տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 8 միլիարդ 850 միլիոն դոլար, իսկ հաջորդ տարվա վերջին՝ 9 միլիարդ 215 միլիոն դոլար:
Այսօր ԿԳՄՍ նախարարության առջև ակցիա իրականացնելու փորձ կատարող քաղաքացիներից 3-ին բերման էին ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: Նրանցից մեկը՝ Արմեն Խաչիկյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ չնայած ինքը ոստիկաններին ասել է, որ որևէ կապ չունի ակցիայի հետ, ուղղակի տեսել է իր համալսարանական ընկերոջը և մոտեցել, միևնույն է, բերման են ենթարկել:
Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանագիր կնքելու մասին:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր լրագրողների հետ խորհրդարանում կարճ ճեպազրույց ունեցավ։ Ընդամենը 2-3 րոպեանոց ճեպազրույցի ընթացքում տեղի ունեցավ միջադեպ, որը լրագրողների աչքից չվրիպեց։ Ամբողջ ճեպազրույցի ընթացքում Լենա Նազարյանի հետևում կանգնած կինը լրագրողներին հորդորում էր նրա հետևում չկանգնել, լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ չպետք է չկանգնի, վերջինս ոչինչ չպատասխանեց, տպավորություն էր, որ կինը փորձում էր Լենա Նազարյանին «պաշտպանել» լրագրողներից։
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1207 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
«Կարծում եմ, որ դավաճանի հրաժարականն առաջին հերթին պետք է պահանջեն ոչ թե քաղաքական կուսակցություններն ու ուժերը, այլ ողջ ժողովուրդը։ Իշխանության տերը ժողովուրդն է»:
Ուշադիր կարդացեք Գլխավոր շտաբի պետի այսօրվա ուղերձը:
«ՀՀ ներկայիս, դեռևս իշխանությունները, դավաճանական իշխանությունները կարծում են, որ իրենք կարող են փակել մարդկանց բերանները, մարդկանց լռեցնել այս մեթոդներով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ, ռազմական դրության անվան տակ, տարբեր հիմարագույն որոշումներով, բայց վստահեցնում եմ, որ դա չի ստացվելու, չի ստացվելու, որովհետև հայ ժողովուրդը չի ներելու այս դավաճանությունը: Այս դավաճանությունը, այս փաստաթուղթը ստորագրած մարդիկ և դրա հետ համաձայն բոլոր մարդիկ պատասխան են տալու երկնային և երկրային դատարանների առջև»,- ասաց Հակոբյանը:
ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Սոլովյով LIVE-ՍՄԵՐՇ»-ի եթերում Սեմյոն Բաղդասարովի հետ զրույցում Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը հայտարարել է, որ Հայաստանի ԶՈՒ լրացուցիչ, լիակազմ կորպուսի աջակցությունը շատ հարցեր կլուծեր և միանշանակ կկանխեր Շուշիի առումը:
168.am-ը դիմեց ԱԱԾ՝ ցանկանալով պարզել ազգային անվտանգության համար պատասխանատու այդ կառույցի դիրքորոշումը նշված խնդրի վերաբերյալ:
«Դուրս եկե՛ք վիրտուալ հարթակներից վերջապես և ռեալ կյանքում գործեք». Աննա Կոստանյան
«Պարոն վարչապետ, ե՞րբ եք ընդհանրապես Դուք ծանոթացել էն փաստաթղթին, որը որ ստորագրել եք». Արտյոմ Ծառուկյան
Այսօրվա ՀՀ իշխանությունը ունակ չէ արձագանքել բոլոր վտանգներին և պետք է հեռանա. Արման Աբովյան
«Ինձ համար այսօր պատասխանատվությունից խուսափելը և հեռանալը դավաճանություն է». Նազելի Բաղդասարյան
«Այո՛, վատ է, բայց դա չի նշանակում, որ չի կարա ավելի վատ լինի». «Իմ քայլ»-ի պատգամավոր
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները