«Գոյապահպանական այս կռվում հրատապ է Հայ-ռուսական տանդեմի ձևավորումը»․ Սպարտակ Սեյրանյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհաքաղաքական առանցքների պայքարի հերթական հոլովույթի մեջ ենք։ Նախկինում մենք դիմակայում էինք թուրք-ադրբեջանական համագործակցությանը, հետո` դաշինքին։ Այսօր արդեն դիմակայում ենք թուրք-ադրբեջանական տանդեմին։ Իսկ տանդեմը լոկ դաշինք չէ՝ իր ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու տեղեկատվական բաղադրիչներով։ Տանդեմը ՄԻԱՍՆԱԿԱՆ շահի գիտակցումից բխած և այդ շահը սպասարկող ՄԻԱՍՆԱԿԱՆ քաղաքականության իրականացումն է։

Նախկինում մենք մեզ նետված մարտահրավերին դիմակայում էինք և հաջողությամբ էինք դիմակայում Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքով, տարածաշրջանում անվտանգության համակարգի անդամակցությամբ, Արցախի ընգծված սուբյեկտայնությամբ, գումարած Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները։

Այսօր թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողությամբ դիմակայելու արդյունավետ գործիքը Հայ-ռուսական ՏԱՆԴԵՄՆ է՝ գումարած Իրանի հետ հարաբերությունների ջերմացումը։

Հիմա ժամանակը չէ քննարկելու, թե երբ, ինչպես ու ինչու առաջացան դրան խանգարող գործոնները ։ Հիմա խնդիրը շատ արագ դրանք վերականգնելն ու ուժեղացնելն է՝ խանգարող բոլոր գործոնների անցնցում փոփոխությամբ։ Գոյապահպանական այս կռվում հրատապ է Հայ-ռուսական տանդեմի ձևավորումը՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ շահի գիտակցումից բխած և այդ շահը հետապնդող ՄԻԱՍՆԱԿԱՆ քաղաքականության իրականացումը»,-ասված է գրառման մեջ։

 

Տեսանյութեր

Լրահոս