Ինձ համար տարօրինակ էր դա լսելը․ Լավրովը՝ Ղարաբաղի վերաբերյալ Պետդեպի հայտարարության մասին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը ԼՂ-ում որոշումների կայացման մասին տեղեկատվության փոխանցման անհրաժեշտության մասին։ Այս մասին փոխանցում է RT ռուսական գործակալությունը։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանին ուղղված  շատ հարցեր ունեն Ղարաբաղում հակամարտության կարգավորման հայտարարության, այդ թվում՝ Թուրքիայի դերակատարման վերաբերյալ։

«Ինձ համար տարօրինակ էր դա լսելը․․․ մեր ամերիկյան գործընկերները  տեղեկացված էին նաև պետական քարտուղարի տեղակալի մակարդակով»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, վերջին տասնօրյակի ընթացքում Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Պուտիինն ու Մակրոնը երկու անգամ մանրամասնորեն քննարկել են Ղարաբաղի թեման։ Բացի այդ, Լավրովը հիշեցրել է, որ այդ թեմայով հեռախոսազրույցներ է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30