Այսօր ժամը 12։00-ին լրացավ ընդդիմադիր 16 կուսակցությունների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացված վերջնագրի ժամկետը, և Փաշինյանը հրաժարական չներկայացրեց, որից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ մինչև 17։00-ն անհնազանդության ակցիաներ իրականացնել և բարձրաձայնել իրենց դժգոհությունը։ Իշխան Սաղաթելյանի այս կոչից հետո հայոց երկու կաթողիկոսները՝ Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը, ապա նաև՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հանդես եկան հայրապետական պատգամով՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազրությունները։
1988-ից սկսած ես չեմ հիշում որևէ դեպք, որ հոգևոր առաջնորդները միաժամանակ օրվա ղեկավարին անվստահություն հայտնեն և պահանջեն հրաժարական: Այստեղ կա հոգևոր կոնսենսուս, նրանք կատարում են իրենց միսիան և հանդես են գալիս կոնկրետ հայտարարությամբ: Չեմ բացառում, որ կսկսվեն տարբեր շահարկումներ՝ քաղաքական, անձնավորված, սև փիառ: Մենք այս 2.5 տարվա ընթացքում տեսել ենք իշխանական որոշ թևերի, ճյուղերի վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, որը ոչ միշտ է, մեղմ ասած, բարեկամական եղել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենին։
Արմավիրի մարզից անհետ կորած 34 տղաների հարազատները` ՊՆ-ում․ ՈՒՂԻՂ
Չինաստանի կառավարությունը մտադիր է տեսանելի ապագայում հայտարարել կոշտ հակամիջոցների մասին ի պատասխան ԱՄՆ-ի իշխանությունների կողմից 14 չինացի խորհրդարանականների նկատմամբ սահմանված պատժամիջոցների:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Գրիգորյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից:
Սյունիքի փոխմարչզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:
Անհրաժեշտ է խորը ուսումնասիրություններ իրականացնել՝ ինչպես ռազմական գործողությունների ընթացքի, դրանում կողմերի գործադրած միջոցների, այնպես էլ՝ բացթողումների, թերացումների մասով։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպես պետք է վերակառուցել զինված ուժերը, որ հնարավորություն ունենանք դիմակայելու Հայաստանի և Արցախի առաջ ծառացած առկա սպառնալիքներին։
Համացանցում և տելեգրամային ալիքներում տարբեր օգտատերեր տարածում են Երևան-Բաքու թռիչքի մասին տեղեկություն, ինչպես նաև՝ թռիչքի ուղեգծի սքրինշոթեր տարբեր ավիակայքերից:
Դեկտեմբերի 9–ին՝ ժամը 16։00–ին, Ազգային ժողովի մոտ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե պետք է փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել հաղթող կողմի՝ Ադրբեջանի հետ։
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքական Իզմիրի դատախազությունը 304 զինվորականների, այդ թվում 295-ը՝ գործող, ձերբակալման օրդեր են տվել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով, որին մեղադրում են պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է:
Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ ԱԺ-ն ընդունել է ուղերձ ռազմագերիների վերաբերյալ, սակայն հարկ է համարում տեղեկացնել, որ քննարկումը նախաձեռնվել էր երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից, որը «Իմ քայլը» իշխանական խմբակցությունը փորձել է տապալել:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2021 թվականի մարտին կայցելի Իրաք:
Տվյալ անձը ձերբակալվել էր, սակայն ավելի ուշ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա նա ազատ էր արձակվել:
«Ես կարող եմ ենթադրել իշխանության հոգեվարքի պայմաններում ոստիկանության և հասարակական որոշ ուժերի բախումներ, որոնք քաղաքացիական պատերազմ չեն բնութագրվի։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ես լավ եմ հասկանում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ըստ էության իրականացրեց Տեր-Պետրոսյանի 1991 թվականին հռչակած ծրագիրը, սակայն այնքան կոպիտ իրականացրեց, որ դրանով Նիկոլ Փաշինյանը, ժողովրդական լեզվով ասած՝ «սկեցնում» է Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա քաղաքական միավորին։ Նման հայտարարություններով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է սահմանազատվել Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Հրանտ Խաչատրյանը։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լարված իրավիճակ էր Արարատի մարզում, մարզի բնակիչները Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ էին փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 26-ն իրականացրել է «Harmonium OnlinePlus» միջազգային երաժշտական մրցույթը (IMC): Մրցույթն անցկացվել է «Դաշնամուր» և «Լարային գործիքներ» անվանակարգերում։ Յուրաքանչյուրը բաղկացած էր երկու փուլից և ընդգրկում էր չորս տարիքային խմբեր:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի ապագա վարչակազմը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցների կազմ վերադարձը՝ որպես հիմք Թեհրանի հետ ավելի գլոբալ հարցերի շուրջը հետագա բանակցությունների համար:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել, շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվել և ՀՀ արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարան դիմում ներկայացնելու ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանվում է երեք ամիս, իսկ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանվում է մեկ տարի:
Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց դավաճանությունը, ինչպես ծախեց Հայրենիքը. Միքայել Մինասյան
ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթի սկզբում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախազգուշացրեց՝ չի անդրադառնալու պատերազմին, դրա պատճառներին և մեղավորներին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդել է H5N8 թռչնագրիպի բարձր ակտիվությամբ վիրուսի բռնկման մասին, որը տեղի է ունեցել երկրի Լանդայի հարավարեւմտյան դեպարտամենտի 6 հազար բադ ունեցող թռչնաֆաբրիկայում:
ԱԿԲԱ Բանկը և VISA միջազգային վճարային համակարգը ACBA Digital հավելվածի միջոցով Հայաստանում առաջին անգամ գործարկել են վճարումների նորարարական համակարգ` NFC հնարավորությամբ: Ներդրված նոր տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում կանխիկացում կամ անկանխիկ վճարումներ կատարել բջջային հեռախոսի միջոցով՝ պարզապես այն մոտեցնելով բանկի բանկոմատի վրա պատկերված NFC նշանին կամ POS տերմինալին: Համակարգը ստեղծված է Visa Token ծառայության հիման վրա և այժմ հասանելի է միայն Անդրոիդ օպերացիոն համակարգի բջջային հեռախոսների և Բանկի VISA քարտապանների համար։