Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ, ես վստահ եմ, որ Դուք դավաճան չեք, վստահ եմ, որ բարի մղումներ եք ունեցել, բայց անհաջողության եք մատնվել։
Լարված իրավիճակ՝ Ամիրյան-Քոչինյան խաչմերուկում. ոստիկանները բռնի ուժով հեռացնում են քաղաքացիներին
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, որ Տիգրան Մեծ պողոտան փակելու ընթացքում այնտեղ էր, 168.am-ի հետ զրույցում ոստիկանների գործողությունները գնահատեց անհամաչափ:
Էսօր ոչ ոք կոչ չի անում պատռել ՃՈ տուգանքները, չմուծել վարկերն ու կոմունալները։ Կոչ չեն անում, որովհետև նպատակը պետություն կառուցելն ա, ոչ թե քանդելը։
Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է սկսվել
Մելիք-Ադամյան փողոցի սկզբնամասում կենտրոնացած ոստիկանական մեքենաները փակել են փողոցը, սահմանափակված է երթևեկությունը: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում հանրապետության ամբողջ տարածքում: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ անհնազանդության ակցիաները կտևեն մինչև ժամը 17:00-ն:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), այսօր նորից հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր կարողացել ներկայանալ դատական նիստին։
Բողոքի ակցիա՝ ԱԱԾ–ի դիմաց․ ՈՒՂԻՂ
Առաջ կարծում էի, թե Փաշինյանը փառասեր է և ցանկանում է հանրային ընկալումներով պատմության մեջ մտնել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Եկեղեցին առաջին անգամ պահանջեց պետության ղեկավարի հրաժարականը։
Լարված իրավիճակ՝ Տիգրան Մեծ փողոցում
Ամբողջությամբ փակ է Տիգրան Մեծ փողոցը
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանիարը՝ գրելով․ «Դուխիներ և ժամացույցներ Նիկոլի համար, ԱԱԾ-ի մուտքի մոտ»։
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։
ԱՀ ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել:
Քաղաքացիները փակել են Աբովյան-Թումանյան փողոցը. ՈւՂԻՂ
«Սիրելի մեր եզդի եղբայրներ և քույրեր Հայաստանի համար այս բախտորոշ իրավիճակում մենք պարտավոր ենք կանգնել արհավիրքի դեմ և թույլ չտալ, որպեսզի գործող իշխանությունների քյալերը մեր երկիրը տանեն դեպի կործանում։ Դիմում ենք բոլոր այն եզդիներին, ովքեր գիտակցում են պահի լրջությունը և իրենց դերակատարումը հայրենիքի փրկության գործում, ոտքի կանգնել ու միանալ խաղաղ անհնազանդության գործողություններին։
Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ փողոցը. ՈՒՂԻՂ
Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող քաղաքացիական անհնազանդության ակցիաները ցանցային կերպով ընդգրկել են ողջ քաղաք: Այս պահին քաոսային իրավիճակ է Երևանի քաղաքացիների շրջանում հայտնի Վստրեչի կամուրջ անունով հայտնի տարածքում: Կամրջին հարող խաչմերուկի`«Մեդլայն» կինինկային մերձ տարածքն ամբղջովին խցանված է մարդկանց ու ավտոմեքենաների հոսքով: Վարորդները ազդանշաններով միանում են ակցիային:
Այսօր հանրապետության ամբողջ տարածքում անհնազանդության ակցիաներ են իրականացվում: Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերը ժամանակ էին տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինքնակամ հրաժարական տալու մինչև այսօր ժամը 12:00-ը, ինչը, սակայն, տեղի չունեցավ: 168.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն ասաց, որ խաթարվել է նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը:
Դեկտեմբերի 6-ի դրութեամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիքի, Արարատ, ավելի քան 21 համայնքներ եւ 149 բնակավայրեր։
Կաթվածահար վիճակում գտվող Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի երթևեկությունը վերականգնվեց
Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա՝ Ավանում
Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ կաթվածահար են:
Առավոտյան անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել էին Էջմիածնի զորամասի դիմաց: Հիշեցնենք՝ նրանք մտել էին զորամասի տարածք և հանդիպել հրամանատար Արսեն Աբգարյանի հետ՝ նրանից պահանջելով հանել զինվորական համազգեստը և միանալ իրենց:
«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել Գավառից, ուր քաղաքացիներն իրականացնում են խաղաղ անհնազանդության ակցիաներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
«Նիկոլ Փաշինյանն ականջալուր չեղավ քաղաքական ուժերի և հանրության կոչին և ինքնակամ հրաժարական չտվեց մինչև ժամը 12:00-ն: Նա այլևս քաղաքական դիակ է, սպառված, և ժամ առաջ պետք է հրաժարական տա: Հայաստանը չի հանդուրժելու պարտված, թուրքի առջև «կզած» ղեկավար»,- նշեց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են համայնքների ղեկավարներ, ավագանիներ, ավելին, վարչապետի հրաժարականն է պահանջել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Նշենք, որ երեկ հրապարակվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը, որտեղ զրուցակիցները խոսում են Արցախի հարցի մասին: «Ամեն դեպքում հետաքրքիր զուգադիպություն է, թե ինչ է, թեև քաղաքականության մեջ զուգադիպություններ քիչ են լինում, բայց այդ ձայնագրությունը ճիշտ ժամանակին հայտնվեց, որը, կարծում եմ, զգալիորեն ուժեղացնում է ընդդիմադիրների դիրքերը»,- նշեց Հակոբյանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել Հայաստանում Բելառուսի դեսպանատնից: