Արարատի մարզում բերման են ենթարկել համայնքների ղեկավարներին. Yerevan.Today

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լարված իրավիճակ էր Արարատի մարզում, մարզի բնակիչները Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ էին փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Yerevan.Today-ին ակցիայի մասնակիցները փոխանցել են, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Արարատի մարզի մի շարք համայքապետերի, ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց:

Ոստիկանության Արարատի բաժին են տեղափոխվել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Վեդու վիրաբույժ Մելքոն Տալոյանը և Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը:

Ընդգծենք, որ սրանք Արարատի այն համայնքերի ղեկավարներն են, որոնք անցած շաբաթ օրը միասնական կոչով միացան վարչապետի հրաժարականը պահանջող ընդիմության 17 ուժերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031