Բաժիններ՝

Թուրքիայում 304 զինվորականների ձերբակալման օրդեր են տվել Գյուլենի հետ կապերի առնչությամբ

Թուրքական Իզմիրի դատախազությունը 304 զինվորականների, այդ թվում 295-ը՝ գործող, ձերբակալման օրդեր են տվել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով, որին մեղադրում են պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այդ մասին հաղորդել է Anadolu գործակալությունը:

Հաղորդվում է, որ գործողությունն անցկացվել է Թուրքիայի 50 նահանգներում, 198 մարդ արդեն ձերբակալվել է:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջան փորձին մասնակցության մեջ:

Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ ազատվել են շուրջ 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջան փորձը եւ հերքել մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031