Պուտրա» դաշնակահարների միջազգային առցանց մրցույթն անցկացվել է նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը:
30 տարի անց աղբը ելել է ջրի երես. Արսինե Նավասարդյան
Հիմնվելով ՄԱԿ-ի 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. Ժնեւի կոնվենցիաների, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի սկզբունքների վրա.
Այսօր լրացավ ընդդիմադիր ուժերի կողմից վարչապետի հրաժարականի նախանշած վերջնաժամկետը: Վարչապետի հրաժարականը պահանջող մեծաթիվ խմբեր կրկին անհնազանդության գործողություններ իրականացրին՝ փակելով մի շարք փողոցներ: Ոստիկանության կողմից ողջ օրը պարբերաբար բերման էին ենթարկվում բողոքի ակցիաներին մասնակից քաղաքացիները: Բերման էր ենթարկվել նաև սփյուռքահայ հայտնի գործարար Հրաչ Ջաբրայանը:
Եղել է պետական և ազգային դավաճանություն. մեղավորներին պետք է պատժել. Ռուբեն Հովհաննիսյան
«Մյուս կողմից՝ Վազգեն Մանուկյանը տեխնիկական ֆիգուր է, նա կարող է ձեռնտու լինել, նա փորձառու մարդ է, հեղինակավոր, բայց այդ ֆիգուրը հարմար է միայն Փաշինյանի ռեժիմի չեզոքացման համար, եթե նա կհամաձայնի, այսինքն՝ դա հուղարկավորող թիմ է։ Ամենակարևորն այն է, որ չկա ակնհայտ, միանշանակ այլընտրանք հասարակական ընկալումներում, այսինքն՝ նաև հայկական քաղաքական ավանդույթներում չկան հաջողված կոալիցիաներ»,- ասաց Կոլերովը։
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ:
Միջազգային հանրություն են ասում. տեսանք՝ 44 օր ինչ է կատարվում. անտեր աշխարհ է. Լևոն Իվանյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Բոլորն էլ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանն աստղային թվերով վաճառել է Արցախը, իմ տանը հիմա թուրքերն են ապրում, իմ երկրում հիմա թուրքերն են ապրում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի Գոհար Գրիգորյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, ապա դա նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի համայնքային ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ Սարի թաղում բնակվող 31-ամյա մի տղամարդ տանը թմրամիջոց է պահում։
Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել։
Երեկ 1988թ. աղետալի զոհերի հիշատակի հարգման 32-րդ տարելիցն էր, որին ի պաշտոնե մասնակցում էր նաև ՀՀ դե յուրե ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Մասնակցում էր անվտանգության աշխատակիցների աննախադեպ քանակի ուղեկցությամբ, Գյումրու կենտրոնական փակ փողոցների պայմաններում, բայց մասնակցում էր, ինչը, թերևս, օրինաչափություն պիտի համարվեր նորմալ երկրում, բայց ոչ լավություն` ծախված սեփական քաղաքացիների վրա:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքները:
ՀՀ 5 մարզերի 27 համայնքների (201 բնակավայր) ղեկավարները կամ ավագանիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը:
Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը չընդունեց ընդդիմադիր 16 ուժերի ներկայացրած վերջնագիրը և հրաժարական չներկայացրեց։ Դրան հետևեցին անհնազանդության ակցիաներ, փակվեցին տասնյակ, գուցե հարյուրավոր փողոցներ Երևանում ու մարզերում։ Կարո՞ղ էին անհնազանդության ակցիաներն ավելի մարդաշատ լինել։ Այո, կարող էին։ Եթե դրանք մարդաշատ չէին, նշանակո՞ւմ է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել։ Ոչ, չի նշանակում։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։
Ի՞նչ եղավ 1994 թվականից մինչև 2020 թվականը: Տեղի ունեցավ հետևյալը՝ հաղթության գինին մեզ արբեցրեց, և մենք սկսեցինք հավատալ, որ եթե 1994-ին տարածաշրջանի ամենահզոր բանակն ունեինք, ապա դա ընդմիշտ է: Մենք ամեն ինչ պետք է անեինք, որ մեր բանակը 1-1.5 տարի առաջ ընկներ մեր հակառակորդից, չարեցինք: Եկանք 2020 թվական, բանակից իջանք կամավորների, 21-րդ դարում հրացանով կամավորն ի՞նչ կարող է անել դրոնի դիմաց: Մինչդեռ մենք ոչ միայն դրոն պետք է ունենայինք, այլև արհեստական բանականությամբ դրոն, որը ոչ թե օպերատորի օգնությամբ աշխատեր, այլ՝ ինքնուրույն կողմնորոշվեր:
ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:
Նիկոլ Փաշինյան, ինչի՞ն ես սպասում, որպես ի՞նչ ես մնացել․ Գևորգ Պետրոսյան
«Մեր երկիրը կանգնած է մի շարք անվտանգային խնդիրների առջև և դրանցից առաջինը, ենթադրում եմ, որ նաև հոգևոր անվտանգությունն է, որի պահապաններն են նաև մտավորականները, և անցնող տարիների ընթացքում կար թերահավատ մոտեցում նրանց նկատմամբ: Բայց, ի պատիվ մեզ՝ բոլորից ամենակրիտիկական վիճակում կարողացել ենք ի վերջո գտնել այն ճիշտ ճանապարհը և կանգնել ազգային արժեքների սահմանին»,- մտավորականների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ մտավորականության թիրախավորումը զուգակցվում էր նաև ազգային արժեքների հանդեպ տոտալ հարձակումներով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով մանրամասներ գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում այսօր ժամը 19։11-ին կհրապարակվի Ռեքվիեմ/1-ը նվիրված Արցախին։
Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը դեռ անցյալ շաբաթ հայտարարել էր «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա խոսել է իր որոշման պատճառների մասին և պատասխանել հարցին, թե արդյո՞ք վարչապետը պետք է հրաժարական տա:
«Հավաքը չունի ստանդարտ հավաքներին բնորոշ ձևաչափ: Ուզում եմ պարզապես ասել, որ այսօր վտանգը շարունակվում է: Դուք տեսեք, 5000-ից ավելի զոհեր… ես մի քիչ ավելի վատ թվեր գիտեմ, չեմ ուզում ձեր տրամադրությունը գցել: Կրկնակի հաշմանդամներ, անհայտ է, թե ինչքան անհայտ կորած կա: Հայ ժողովրդի այս ցավը ամենամրմռացնողն է, և այս ցավից մենք ազատվելու ենք ծանրագույն աշխատանքի և հոգեբանական ինչ-ինչ հնարքների միջոցով»։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Երբ Նիկոլի կողմից խաբված, մանիպուլացված զանգվածը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, վարչապետ Սարգսյանը խոսում էր Արցախի խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու և այդ հիմնախնդիրը վերջնականապես կարգավորելու իր պարտավորվածության մասին: