Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նախկին նախագահին և նրա ընտանիքին երաշխիքների ընդլայնման օրենքը:
Չնայած Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Հայաստանում նույնիսկ կան շրջանակներ, որոնք պնդում են, թե պետք է վերականգնել երկխոսությունը հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հասնել խաղաղ համակեցության, տարածաշրջանային կայունության, Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը, Հայաստանի հետ խոսելով ուժի դիրքերից։
Մեծ Բրիտանիան պատրաստվում է սննդամթերքի հնարավոր անբավարարության, դրա հետ մեկտեղ արտադրողները երկյուղում են աշխատանքի խափանումներից, եթե Ֆրանսիան ուժի մեջ թողնի բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների արգելքը՝ կորոնավիրուսի նոր հիմնամանրէի տարածումը կասեցնելու նպատակով:
Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերանորոգման, վերականգնման աշխատանքները կշարունակվեն:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ հարուցված և մեկ վարույթում միացված քրեական գործի նախաքննությունը:
Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են գիշերել Հանրապետության հրապարակում, բոլոր պայմանները ստեղծված են:
«Մենք որոշակի բաներ ենք փոխել թիմում և շարունակում ենք դա անել: Մենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, որոնք խաղում են, ինչն ավելացնում է անկայունությունը: Դա լավ է ապագայի համար, բայց «Բարսելոնային» անհրաժեշտ է հաղթել, գավաթներ նվաճել:
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց ձերբակալվածներին պահելու վայրից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր, որ դատարանը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ էր համարել:
Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը kp.ru-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակին:
«Մենք այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ գերագույն գլխավոր խրտվիլակը նստած է այնտեղ»
Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ պարզվում է՝ հայ ժողովուրդը շատ բարի ու օրինապաշտ է, քանի որ ցանկացած այլ դեպքում, երբ հայրենիքը նման իրավիճակում գցեին, այդ ղեկավարը երկու-երեք օր չէր մնա։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է բրիտանական Պահպանողական կուսակցությունից օրենսդիրների խնդրանքը՝ 2021 թվականին Բրյուսելի հետ շարունակելու բանակցությունները Brexit-ից հետո կողմերի ապագա հարաբերությունների առնչությամբ:
«Այս իշխանությունների օրոք պարգևավճարը դարձավ քաղաքական կատեգորիա». Հայկ Ֆարմանյան
«Գողացել են մեր Արցախ հայրենիքը, անունը դրել են մարտավարական նահանջ». Անդրանիկ Թևանյան
Օրերս Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կատարեց Բելգիա, որը նրա երկրորդ արտասահմանյան այցն էր նշանակումից հետո։
ՀՅԴ Բյուրոյի անդամ, նախկին պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին:
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ բոլորն էլ լավ գիտեն, թե ինչու են հավաքվել, գիտեն, որ երկիրն այլևս ուժ չունի հանձնվելու, ժողովուրդն էլ համբերություն չունի տեսնելու, թե ինչպես է թուրքը հայ գերեվարում։
«Ամբողջ աշխարհը նայում է, որ մի խումբ արտասահմանյան գործակալներ վաճառեցին մեր հայրենիքը, իսկ մենք՝ հինավուրց տոհմիկ մի ազգ, չենք կարողանում սրանց շպրտենք դուրս, սրանից հետո մենք քանի՞ կոպեկ արժենք։ Այսօր ազգն այստեղ պետք է կանգնած լինի։ Սրանք գնալու են մինչև Նոր տարի, այլընտրանք չկա, որքան պետք է՝ մենք այստեղ կմնանք։ Դիմում եմ այն մարդկանց, որոնք 2,5 տարի ծառայել են սրան, ձեր պարգևավճարները քթներիցդ բերելու ենք,- հրապարակում հնչեցրած իր ելույթում շեշտեց Արմեն Գրիգորյանը և նորից դիմելով Նիկոլ Փաշինյանին եզրափակեց խոսքը,- Նիկոլ, արի այստեղ, ես քեզ պոպուլիզմ սովորեցնեմ, թույլիկ»։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 28 776-ով՝ մինչեւ 2 906 503:
Մեծ վեցյակի մասին շատ է խոսվում, բայց այդ ամենը ոչ պաշտոնական է: Երբ սա պաշտոնապես հայտարարվի, որոշումը պետք է կայացնի անգլիական ակումբը: Ես կապեր ունեմ Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբների հետ, և նրանք դեմ են Սուպերլիգային:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մի հատ տեսեք, թե քանի շարք ոստիկան է կանգնում կառավարության դիմաց, խայտառակություն է: Եվ ես շատ վատ եմ զգում, որ չեմ կարողանում մի բանով օգնել: Իսկ դա առնվազն պիտի դատվի: Կրկնում եմ` նա չի գնա, իշխանության համն ու հոտը տեսել է, փողի, ամեն ինչի: Նման մարդիկ ինքնակամ չեն հեռանում: Դրանց պետք է հեռացնել և պատժել»,- նշեց երաժիշտը` խայտառակ երևույթ համարելով նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին և Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը կպայքարի արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության եզրափակիչում:
Հանրապետության հրապարակում վառվող կրակով տակառներ տեղադրվեց քաղաքացիների տաքանալու համար
«Ինքը մեզ դավաճանեց, երբ Դուշանբեի վերելակում Ալիևի հետ պայմանավորվեց ամրապնդել իր իշխանությունը»․ Ռուբեն Հակոբյան
«Արժե՞ արդյոք Փաշինյանի համար հայհոյանքի և նզովքի արժանանալ սերնդեսերունդ». Հայկ Մամիջանյան
2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է 1358 քրեական գործ, որոնցով մեղադրանք է առաջադրվել 425 անձի (այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 362-րդ հոդվածի 3-րդ մասով և 364-րդ հոդվածի 3-րդ մասով):