Բաժիններ՝

«Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը վերջնականապես ստիպեց հստակ դիրքորոշում ունենալ նրա հանդեպ, քանի որ նա անգամ չի հասկանում ՀՀ վարչական սահմանների ու ՀՀ սահմանների միջև տարբերությունը»

Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը վերջնականապես ստիպեց հստակ դիրքորոշում ունենալ նրա հանդեպ, քանի որ նա անգամ չի հասկանում ՀՀ վարչական սահմանների ու ՀՀ սահմանների միջև տարբերությունը։

Կամ էլ, հասկանում է ու հույսը դնելով Հայաստանի տգետ զանգվածի վրա` միտված մոլորության մեջ է գցում ու նորից շարունակում պառակտել ժողովրդին` առաջ տանելով նախկինամոլությունը։

Վարչական սահմանը այլ է, պետականը՝ այլ։ 2010 թվականի օրենքը ՈՉԻՆՉ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։ Այդ փաստաթուղթը ներպետական իրավական կարգավորումների համար է։ Իսկ միջպետական սահմանների վերաբերյալ որևէ համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև չի եղել ու չկա։

Վախենում եմ պատկերացնել, թե ինչեր է մեզ դեռ սպասվում նրա ապազգային գործունեության պատճառով…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031