Բաժիններ՝

Շանթ Սարգսյանը կպայքարի արագ շախմատի աշխարհի առցանց առաջնության չեմպիոնի կոչման համար

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը կպայքարի արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության եզրափակիչում:

Կիսաեզրափակիչ պարտիայում Սարգսյանն ուժերը չափեց իրանցի Մահդի Ղոլամի հետ: Մեկնարկային խաղում գրոսմայստերը կիսեցին միավոր, իսկ ահա երկրորդ պարտիայում Շանթ Սարգսյանը 124 քայլ ձգված մրցախաղում աառվելության հասավ և հաղթեց Ղոլամին 1,5-0,5 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:

Սարգսյանի հաջորդ մրցակիցը Ֆրանչեսկո Սոնիս-Սարին Նիհալ զույգի հաղթողն է:

Շանթ Սարգսյանը 2019 թվականի է ստացել ՖԻԴԵ-ի գրոսմայստերի կոչում: 2018 թվականի հոկտեմբերին Շանթը 11 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ հաղթել է Պորտո Կարասում կայացած մինչև 16 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031