Բաժիններ՝

«Գամալեա» կենտրոնը կողմ է «կորոնավիրուսային անձնագրեր»-ին ներդրմանը

«Գամալեա» կենտրոնը կողմ է «կորոնավիրուսային անձնագրեր» տալու գաղափարին: Տեղեկությունը փոխանցում է «Մոսկվա 24» ռուսական պետական հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի՝ «Գամալեա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինզբուրգի կարծիքով՝ դրանք պետք է ներդնել պատվաստումների մեկնարկի հետ միաժամանակ: Նշվում է, որ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ավելի վաղ հայտնել էր, որ տեխնիկական տեսանկյունից նման անձնագրերի ներդնումը բարդ չի լինի:

Հիշեցնենք՝ ՌԴ առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031