Բաժիններ՝

Պոչետինոն ցանկանում է Մեսիին տեսնել ՊՍԺ-ում

Արգենտինացի ֆուտբոլային մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող և ավագ Լիոնել Մեսիին տեսնել «Պարի Սեն Ժերմեն»-ում: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Նշվում է, որ Պոչետինոն մտադիր է առաջիկայում կապ հաստատել Մեսիի հետ այն բանից հետո, երբ կմիանա իր նոր թիմին:

Կատալոնական «Բարսելոնա»-ի հետ Լիոնել Մեսսիի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021թ. ամռանը:

Դեկտեմբերի 26-ին արգենտինացի ֆուտբոլային մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն մինչև 2023 թվականը պայմանագիր է կնքել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Ավելի վաղ գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը հեռացվել էր «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031