«Շատերս այդ ցուցակում մեր ընկերներին ենք փնտրում, էլ չեմ ասում, որ հոգու խորքում հույսեր փայփայում, որ շատերը ոչ թե զոհված են, այլ անհետ կորած և դեռ կվերադառնան». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 147 զինծառայողի անուն։

Ծանր ապրումներ են անընդհատ թերթել զոհված տղաների անունները։ Շատերս այդ ցուցակում մեր ընկերներին ենք փնտրում, էլ չեմ ասում, որ հոգու խորքում հույսեր փայփայում, որ շատերը ոչ թե զոհված են, այլ անհետ կորած և դեռ կվերադառնան։

Պատերազմից հետո տարբեր խողովակներով անընդհատ փնտրում եմ իմ հետ առնչած բոլոր սպաներին, պայմանագրայիններին, ժամկետային զինծառայողներին՝ զգուշորեն փորձելով ճշտել՝ շարքում ե՞ն, վիրավո՞ր․․․

Մեզ հավաքվել է պետք, սթափվել․ որևէ դեպքում թույլ չտանք, որ մեր ընկերների, հայրենակիցների արվածը մնա օդում։ Պետք է պինդ կանգնել հողին և տեր կանգնել երկրին»։

 

Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 147 զինծառայողի անուն։

Ծանր ապրումներ…

Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. դեկտեմբերի 26, շաբաթ

Տեսանյութեր

Լրահոս