«Ինքը բացառիկ մարդ էր, կյանքով լի, շատ ուրախ, կյանքը վայելում էր, սիրում էր կյանքը, խնդիրներն իր համար ոչ մի բան էին»,- Արցախում զոհված 42-ամյա Խաչիկ Վահանի Կարապետյանին այսպես բնութագրեց նրա կինը՝ Ռիտա Պողոսյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է` դեկտեմբերի 10-ին Բաքվում կանցկացվի զորահանդես` «Հաղթանակ հայրենական պատերազմում» կարգախոսի ներքո:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սկսվել են կորոնավիրուսի դեմ ռիսկային խմբերի պատվաստումները՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
Այսօր մեր աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ այցելել ենք Այրվածքաբանության ազգային կենտրոն և տեղում ձեռք բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ:
«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքին կյանքում, կարելի էր կանխատեսել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, իշխանության հրաժարականի պահանջին և հանրահավաքային պայքարին։
«ԿԳՄՍ նոր նախարարը գիտության մարդ է և կարող է գիտության հարցում լավ լինել, սակայն չես կարող ասել, թե մյուս ոլորտներում ինչպես կլինի: Կարծում եմ՝ ԿԳՄՍ-ն նորից պետք է բաժանել մասերի, քանի որ մշակույթի խնդիրներն այլ են, գիտությանը՝ այլ, նույնիսկ կրթությանն է այլ: Հայտնի է, որ 2007 թվականից գոյություն ունեցող Գիտության կոմիտեն այն ժամանակվանից առանձնացված ստորաբաժանում է և որևէ առնչություն չի ունեցել Կրթության նախարարության հետ, չնայած համարվել է նախարարությանը կից ինչ-որ մարմին: Ասել է թե՝ առանձին մարդիկ են գիտությամբ զբաղվել. ոչ նախարարն է զբաղվել, ոչ տեղակալները, ոչ էլ որևէ բաժին: Այսինքն՝ ձևականությունից դուրս գալու ժամանակն է»։
IPhone 12 սերիայի սմարթֆոնների օգտագործողները միանգամից երկու նոր խնդրի առաջ են կանգնել: Apple-ի պաշտոնական ֆորումում նրանք հայտնում են մի քանի րոպե կամ ժամ LTE և 5G ցանցերին միանալու խափանումների մասին, շատ դեպքերում դա հնարավոր է լուծել ինքնաթիռի ռեժիմը միացնելով և անջատելով, բայց երբեմն կապը չի վերադառնում այնքան ժամանակ, քանի դեռ չեք վերագործարկել ձեր սմարթֆոնը կամ դուրս չեք հանել SIM քարտը և հետ տեղադրել այն:
7-րդ Պաշտպանական շրջանը՝ լեգենդար Եղնիկները կանգուն է եղել կռվի 45 օրերին, կանգուն է նաև այսօր։
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, ով որոշել է կրկին առաջադրվել այդ պաշտոնի համար, խոսել է թիմում հարձակվող Լիոնել Մեսսիին պահելու անհրաժեշտության մասին:
Էսօր կառավարությունում սկսվելա Դմիտրի Ատբաշյանի թաղման հանձնաժողովի կազմակերպման գործընթացը: Դմիտրի Ատբաշյանը վաստակաշատ ավիատոր էր, և իր ուղնուծուծով հայրենասեր մարդ:
«Միայն հացահատիկի հետ կապված չեն մեր խնդիրները, մենք հսկայական խնդիրներ ունենք այգեգործության ոլորտում՝ սկսած տնկիներից՝ մինչև այգետնկության սխալ կազմակերպումը։ Կան գործարարներ, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսել, այգիներ են հիմնել, բայց գործարարներին խաբել ու սխալ տնկիներ են վաճառել»,- ասաց Մնացականյանը՝ շեշտելով, որ այգեգործության հետ կապված՝ կան նաև օրենսդրական բազմաթիվ խնդիրներ։
Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ իրականացնելով բացատրական աշխատանք։
«Այդ պահին չենք էլ իմացել, որ Ջալալ Հարությունյանն է մեքենայում, ընկերոջս հետ մոտեցանք, վիրավորներ կային, արագ սկսեցինք օգնություն ցուցաբերել»,-ասաց Մարտունու 63-ամյա բնակիչը:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքների։
Կան կարգին մտավորականներ, որոնց խոսքը, իհարկե, տեղ չի հասնում: Լիքը տենց տղերք կան, իսկ սրանք արտիստ են: Նախորդ դարում Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ Կոլչակն էր ասել՝ արտիստներին, կառապաններին, մարմնավաճառներին ձեռք մի տվեք, որովհետև իրենք բոլոր իշխանություններին ծառայում են: Երևի կա հասարակության մի հատված, որն իրականում սպասում է այդ մտավորականների խոսքին, բայց իրական մտավորականները չեն երևում, իրենք լուսանցքում են, որովհետև երբ անհրաժեշտ բաներ են ասում, դա սբռոդի քիմքին հաճելի չէ: Ի
Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա լայվում մի ձևակերպում թույլ տվեց, ինչը իմ, իմ նման շատերի և կարծում եմ՝ առաջին հերթին Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Արայիկ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի, ՊԲ հրամանատարության, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարության և 7ՊՇ շրջանի զինծառայայողների մոտ, բազմաթիվ հարցեր է առաջացրել։
ՊՍԺ-ն ուսումնասիրում է 2021 թվականի ամռանը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդում է ESPN- ն:
Ես ազատության հրապարակում այսօր ելույթ չեմ ունեցել։
Այսօր կրկին հանդիպել եմ անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր ռեկորդային աճ է գրանցում:
Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ: Ես մի բան անկեղծ չեմ հասկանում: Այն մարդիկ, ովքեր չեն ուզում Վազգեն Մանուկյանին, որպես ժամանակավոր վարչապետ, նրանք ում հետ են նրան համենատում: Նիկոլ Փաշինյանի, թե իրանց երազած վարչապետի:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Բերձոր, Սուս և Աղավնո համայնքների բնակիչները դեկտեմբերի 6-ին ժամը 14:00-ին Երիտասարդականի (մետրոյի կայարան) մոտ կհավաքվեն՝ բարձրաձայնելու իրենց խնդիրը՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության, պատերազմի հետևանքով տեղահանվածի կարգավիճակ տալու հետ:
«Mediaport» տելեգրամյան ալիքը գրել էր, թե լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար, և որ գործընթացը համակարգում է Արծրուն Հովհաննիսյանը։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում զինված նշանառուները։ Վերջիններս այս պահին «դուրս» են բերվել՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների դեմ։ Նշենք, որ դեռևս ամիսներ առաջ մամուլում տեսանյութեր, լուսանկարներ են շրջանառվել ՝ Փաշինյան՝ հրաձիգների ուղեկցությամբ շրջելու մասին։
Ընթացիկ առաջնությունում Լոպետեգիի սաները կարողացան հինգ հաղթանակ տանել ինը խաղում, և մեկ անգամ մրցաշարի միավորները բաժանեցին իրենց մրցակիցների հետ: Երկու սխալներից հետո, Խուլեն Լոպետեգիի սաները հաղթեցին «Օսասունային» (1:0), «Սելտային» (4:2) և անցած շաբաթ օրը հյուրընկալվելիս հաղթեցին «Ուեսկային» (1:0):
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սևիլիայի» հետ Լա լիգայի խաղից առաջ խոսել է թիմի քննադատության ու արդյունքի մասին:
Կառավարական առանձնատների մոտ այսօրվա համապետական հանարահավաքի պահանջներն ամփոփեց «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը. «Մենք այստեղ ենք, որպեսզի շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը՝ այդ պահանջը հետևյալն է՝ մենք մինչև երեքշաբթի օրը, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս որպեսզի Նիկոլը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի- որոշում ընդունի՝ հրաժարական տա և հեռանա:
Մոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի նոր դեպքերի ռեկորդային թիվ՝ 7993:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքով թույլատրված բոլոր միջոցներին դիմելու են, որպեսզի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռանա։