«Առավոտվանից Երևանից դուրս եմ, ոչ մի կապ ունենալ չեմ կարող». Արծրուն Հովհաննիսյանը՝ «Mediaport»-ի տեղեկության մասին

«Mediaport» տելեգրամյան ալիքը գրել էր, թե լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար,  և որ գործընթացը համակարգում է Արծրուն Հովհաննիսյանը։

Mediaport-ը հավելել էր, որ լրացուցիչ մանրամասներ կհայտնի՝ ճշտելով լուրերը։ Մինչ այժմ նոր մանրամասներ չեն հաղորդվել:

168.am-ը փորձեց Արծրուն Հովհաննիսյանից պարզաբանում ստանալ նշված տեղեկության առնչությամբ:

Նա մեզ հայտնեց, որ գտնվում է քաղաքից դուրս:

«Առավոտվանից ես Երևանում չեմ գտնվում և այս պահին էլ քաղաքից դուրս եմ: Ես ոչ մի կապ չեմ կարող  ունենալ և չունեմ նման երևույթների հետ»,- նշեց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս