«Նիկոլ, դու գոնե քարտեզի վրա Եղնիկների տեղը կարո՞ղ ես ցույց տալ». Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«7-րդ Պաշտպանական շրջանը՝ լեգենդար Եղնիկները կանգուն է եղել կռվի 45 օրերին, կանգուն է նաև այսօր։ Եվ դա բացառապես ի շնորհիվ պաշտպանական շրջանի հրամանատարական ու շարքային կազմի։ Էս պահին էլ մեր քաջերն էնտեղ են ու պահում են մեր սահմանները։

Նիկոլ, դու գոնե գիտե՞ս՝ Եղնիկները որտեղ են, դու գոնե քարտեզի վրա Եղնիկների տեղը կարո՞ղ ես ցույց տալ, դու գոնե գիտե՞ս՝ ինչ տղերք են Եղնիկներում կանգնած, ինչի միջով են անցել ու ինչ մարտեր են մղել, դու գոնե գիտե՞ս, որ թուրքն առ էսօր սարսափում ա Եղնիկների տղերքից։ Եղնիկներում փախչող տղա չկա, լսու՞մ ես, նիկոլ։

Մյուս անգամ հանկարծ չհամարձակվես նրանց անունը տալ, դու այդքան չկաս, դու նրանց եղունգն անգամ չարժես»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031