ՊՍԺ-ն գնահատում է ամռանը Մեսսիին ձեռք բերելու տարբերակը
ՊՍԺ-ն ուսումնասիրում է 2021 թվականի ամռանը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդում է ESPN- ն:
Նշվում է, որ փարիզցի հարձակվող Նեյմարը և ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն քննարկել են արգենտինացուն այս ամառ տեղափոխելու տարբերակը, երբ Մեսսին ցանկանում էր հեռանալ «Բարսայից», և այդ ժամանակից ի վեր չեն կորցրել հետաքրքրությունն այս գաղափարի նկատմամբ:
Տեղափոխման խոչընդոտ կարող է հանդիսանալ Մեսսիի տարեկան 60 միլիոն եվրո աշխատավարձը, որն ավելին է, քան Նեյմարի (36 միլիոն) և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի (20 միլիոն) աշխատավարձը:
Միևնույն ժամանակ, փարիզցիների առաջնահերթ խնդիրը Նեյմարի և Մբապեի պայմանագրերի երկարաձգումն է:
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը, իսկ հունվարից արգենտինացին կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ:
Սիրարփի Աղաբաբյան