
«Մի բան ասեմ, կտրվեք քաղաքականությունից». Հակոբ Ճաղարյան

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի բան ասեմ, կտրվեք քաղաքականությունից:
Էսօր կառավարությունում սկսվելա Դմիտրի Ատբաշյանի թաղման հանձնաժողովի կազմակերպման գործընթացը:
Դմիտրի Ատբաշյանը վաստակաշատ ավիատոր էր, և իր ուղնուծուծով հայրենասեր մարդ:
Նրա արածներն անգնահատելի են հայկական ավիացիայի կայացման գործում: Նա իրապես արժանի էր կառավարական թաղման, և բարձրագույն պատիվների:
Խնդիրն ուղղակի նրանումա, որ էդ վաստակաշատ մարդուն ԱՐԴԵՆ ԹԱՂԵԼ ԵՆ ԷՍՕՐ:
Իսկ երեկ, նրա հոգեհանգստին, ոչ կառավարությունից մեկին հանդիպեցի, ոչ Քաղաքացիական Ավիացիայի կոմիտեյից:
Չեմ բացառում, որ երեկոյան 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում միայն չեն եղել: Եկել են, ասենք` մինչև 6-ը կամ 7-ից հետո:
Բայց թաղումից հետո թաղման հանձնաժողով ստեղծելը մի տեսակ սյուռի ժանրիցա:
Հետաքրքիրա, ի՞նչ պիտի անի էդ թաղման հանձնաժողովը թաղումից հետո, ու ինչքան գումար կհատկացվի նրա «գործունեությանը»: