«Դե ուրեմն հիմա հներ, նախկիններ մի խաղացրեք իմ մոտ․․․ Вы уже задолбали»․ Ռաֆայել Հովհաննիսյան

Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ: Ես մի բան անկեղծ չեմ հասկանում: Այն մարդիկ, ովքեր չեն ուզում Վազգեն Մանուկյանին, որպես ժամանակավոր վարչապետ, նրանք ում հետ են նրան համենատում: Նիկոլ Փաշինյանի, թե իրանց երազած վարչապետի:

Եթե Նիկոլ Փաշինյանի, պարզ ա, որ յուրաքանչյուր թեկնածու այս պահին ավելի ընդունելի է:

Եթե իրենց երազած վարչապետի, ապա ով է այդ վարչապետը, անուն, ազգանուն: Եղբայրներ և քույրեր, մի թաքցրեք մեզնից այդ մարդուն, ասեք՝ ով է նա, միասին պայքարենք որ նա լինի վարչապետ:

Եթե համաձայն եք որ Նիկոլը չլինի, բայց չեք ուզում որ լինի Վազգեն Մանուկյանը, ասացեք, խնդրում եմ, ում եք տեսնում: Այդ առողջ քաղաքական ուժի կամ առաջնորդի անունը հրապարակեք: Մի պահեք թաքուն:

Իսկ եթե չունեք այդպիսի մարդ, ուրեմն խոստովանեք, որ ձեր միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է և դուք ուզում եք, որ նա լինի միշտ, որ հանգարծ դուք ձեր փխրուն պսիխիկան չխախտեք և հանկարծ ձեզ խաբված չզգաք:

Անուն, ազգանուն: Խնդրում եմ: Ու մեկ էլ բացատրեք, շատ եմ խնդրում, ինչ վատ բան կա նրա մեջ, որ ժամանակավոր կառավարությունը կազմակերպի նոր ընտրություններ և մենք ում ուզենք ընտրենք:

Հ.Գ. Ես էն մարդն եմ, ով առաջարկել ա, որ անցումային շրջանը ղեկավարեն Արարատ Միրզոյանը և Արմեն Սարգսյանը:
Այն Արարատ Միրզոյանն, ով իմ քայլից ա, որը ես համարում եմ չարիք:

Ես էդ մարդն եմ:

Ոչ մեկը շան տեղ չդրեց: Դե ուրեմն հիմա հներ, նախկիններ մի խաղացրեք իմ մոտ, մեր կքրֆեմ: Вы уже задолбали.

Հա, մոռացա ասեմ:

Իմ համար Վազգեն Մանուկյանը լրիվ օկա: Իմ համար նույնիսկ Գագիկ Սուրենյանը, երգիչ Արամեն կամ Շամշյան Գագոն ավելի ընդունելի թեկնածուներ են, քան ձեր հիմիկվա վարչապետը: Նրանք կակ մինիմում իրանց երկիրը սիրում են»:

Տեսանյութեր

Լրահոս