Mediaport-ը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին գաղտնի ստորագրված կապիտուլյացիայի փաստաթղթի արդյունքում Ադրբեջանին հանձնված բնակավայրերի պաշտոնական ցանկը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել մարդու իրավունքների միջազգային օրվա, Արցախի Հանրապետության անկախության ու սահմանադրական հանրաքվեների օրերի առթիվ:
Գլխավոր շտաբի լրատվականի պետն անհետ կորած զինվորների ծնողներին հրավիրեց փակ քննարկման
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ Թբիլիսիի շուկաները հեղեղված են Սևանի սիգով:
Ոստիկանությունը հայտնաբերել է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած անձին, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Ինչպես է ոստիկանությունը բռնի ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացիներին
Անհետ կորած 34 զինծառայողների հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են։ Նրանք սպասում են Պաշտպանության նախարարության ներկայացուցչին: Լրագրողի հարցին, թե ինչ տեղեկություն պետք է փոխանցեն՝ անհետ կորած զինծառայողի կինը՝ Մանյա Մելոյանը, պատասխանեց. «Այսօր սպասում ենք, որպեսզի գան ՊՆ-ից և Մուրադովի հայտնած տեղեկությունը մեզ փոխանցեն՝ մեր հարցի վերաբերյալ»:
Դիվանագիտության ձախողումը բերում է պատերազմի։ Բայց երբ տանուլ ես տալիս պատերազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտությունը դառնում է օրվա հրամայական։
«Մենք պետք է հասկանանք՝ Հայատանն այս օրին հասավ ապիկարությա՞ն, թե՞ դավաճանության արդյունքում»,- կառավարության դեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հերքում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ Մոսկվա այց կատարելու մասին տեղեկությունը:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
Լարված իրավիճակ Տիգրան Մեծի պողոտայում. Ցուցարարները փողոց են փակել
ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճռի համաձայն` դիմումատուին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում կվճարի 5 հազար եվրոյին համարժեք դրամ՝ սահմանված արդարացի հատուցման համար: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Բավականին լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ: Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ավարտին մասնակիցներից մեկը ցանկացավ մտնել կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու նպատակով: Մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները, բնականաբար, թույլ չտվեցին:
«Մնացել եմ շրջափակման մեջ սխալ հրամանի պատճառով, օգնություն եմ խնդրել, չի եկել». պատերազմի մասնակից
ԱԺ–ն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց խորհրդարանի՝ դեկտեմբերի 10-ի լիագումար նիստում քվեարկությամբ՝ ստանալով 84 կողմ, 14 դեմ ձայներ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ դատական օրենսգրքում՝ սահմանելով, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ է 3 տարվա դատական ստաժ՝ պարտադիր նույն ատյանում 3 տարվա պաշտոնավարման՝ գործող պահանջի փոխարեն:
Ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Փաթեթի ընդունման դեպքում կթույլատրվի գիտական և ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը:
Ցուցարարները մանրադրամներ նետեցին Կառավարության առջև
ԱԺ նիստերի օրակարգից Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցերը հանելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նամակ է ուղղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, խորհրդարանն էլ ընդառաջել է հարցերը հետաձգելու խնդրանքին: Այս մասին ԱԺ նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պարզաբանելով օրակարգից հարցերի հանելը:
Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 240-ի:
Գարիկ Սարգսյանն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում:
Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ
Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը կվճարի կառավարությունը
Ընդունել ենք տասնյակ որոշումներ, որոնք վերաբերում են իմ հրապարակած ճանապարհային քարտեզին. Փաշինյան
Արցախում իրենց տները կորցրած քաղաքացիներին կտրամադրվի 250 հազար դրամ աջակցություն