Ընդդիմադիր կուսակցությունների կողմից ժամանակավոր կառավարության ղեկավար առաջադրված, նախկին վարչապետ, ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալիս ասում է հետևյալ միտքը, մեջբերում եմ բառացի. «Ձեր (վարչապետի) հրաժարականն են պահանջում ամենակարևոր մարզերի ամենակարևոր քաղաքների քաղաքապետերը, ավագանիները»: Մեջբերման ավարտը: Որպես Արմավիրի քաղաքապետ հարց ունեմ ԱԺ հարգելի պատգամավորին. պարոն Մարուքյան, այդ ի՞նչ մեխանիզմով է որոշվում՝ որն է Հայաստանի Հանրապետության ամենակարևոր մարզը, ամենակարևոր քաղաքը, և ինչո՞վ են, օրինակ՝ Ձեր կողմից ենթադրաբար հիշատակվող քաղաքները ավելի կարևոր Արմավիր քաղաքից:
Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1077 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 146 317-ի:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի հասունացման մեջ մեղավոր է ողջ իշխանական համակարգը՝ ԱԳՆ, ԱԺ, ԱԽՔ, իշխող կուսակցությունը, անգամ Արցախի գործող իշխանությունները։
Դեկտեմբերի 10-ի երեկոյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավարեւմտյան Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ:
Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջշրջանային և միջհամայնքային ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, որպեսզի դա հնարավորինս շուտ լինի:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիթ Միրզախանյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քո այն թեզը, թե Արցախի հանձնումով և պատերազմը կանգնեցնելով փրկել ես 20-30 հազար զինվորների կյանքը` սրբապղծություն է: Դրանով դու պղծում ես հերոսաբար զոհված մեր 5000 հերոսների հիշատակը:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են ժամը 09:45-ի դրությամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում` «Օլիմպավան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը շրջվել է։
«Իրատես» թերթը գրում է. «Դեկտեմբերի 7-ին հրաժարական տվեց Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը։ Նրա իշխանության օրոք շենքիս (Շիրազի փողոց թիվ 26) հարավային եւ հյուսիսային հատվածներում վարչական խեղանդամության, այլ կերպ ասած` իմքայլական, դեպքեր արձանագրվեցին։
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հավատավոր ժողովուրդ, Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ և իր պատկերով: Մարդու բերանը ստեղծել է, որպեսզի աղոթի և փառաբանի Աստծուն, սակայն կան մարդիկ, որոնք իրենց բերանը օգտագործում են չարի կողմից խոսելու և բամբասելու համար, այն վերածելով աղբամանի:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե որևէ մեկին թվում է, թե ադրբեջանա-թուրքական դաշինքը բավարարվել է ձեռք բերածով, և ժամանակն է խաղաղ առևտրի, դիվանագիտական հարաբերությունների կամ այլ խոսքերով, «համակեցության», թող լսի Բաքվի բռնապետի երեկ արտաբերած՝ Երևանի, Սյունիքի և Գեղարքունիքի մասին հայտարարությունը և Էրդողանի՝ Էնվեր փաշայի պիղծ հոգու «լուսավոր լինելու» վերաբերյալ պնդումը։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 80 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ առարկա:
Մետրոպոլիտենի աշխատանքը շարունակում է պարալիզացված մնալ. քաղաքացիները թույլ չեն տալիս գնացքները շարժվեն:
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում դեկտեմբերի 11-ին ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից:
Մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է. Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կանգնեցրել են գնացքները:
ՀՀ ԱԳՆ-ն իրավամբ կարելի է համարել մեր հեռուստանախագծերի աջակիցն ու համահեղինակը, քանի որ առանց այդ պետական հաստատության օժանդակության, մենք չեինք կարողանա կյանքի կոչել այն հսկայածավալ ծրագրերը, որոնք դիտում են հայերն ամբողջ աշխարհում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախում եղած պատերազմի 44 օրերին, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, երբ Մոսկվա է մեկնել, ռուսական կողմից դժգոհություններ է ստացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի վերաբերյալ։
Այսօր մանրամասն քննարկելու ենք հարցեր, որոնք վերաբերում են գերիների փոխանակման բանակցությունների ընթացքին, անհայտ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու զոհվածների դիերի նույնականացման աշխատանքներին: Կարծում եմ, անհրաժեշտություն չկա ևս մեկ անգամ շեշտելու, որ այս հարցերը կառավարության օրակարգում առաջնային տեղ են գրավում, և որ ներգրավված գերատեսչությունները պետք է գործեն առավելագույնս արագ ու ճկուն։
Օր առաջ պետք է փոխվի իշխանությունը, գա նորը, որին չի ճանաչի թշնամին, գոնե տևական ժամանակ չի կարող հասկանալ ուժեղ և թույլ կողմերը որոնք են, գոնե էլ չի նվաստացնի երկրիս վարչապետին, որը պարտվել է իրեն․․․
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Այս տարի դեկտեմբերի 10-ը մենք դիմավորում է ծանրագույն մարտահրավերների պայմաններում։ Մենք մարդու իրավունքների պաշտպանության օրը դիմավորում ենք բազմաթիվ խախտված իրավունքներով և խեղված ճակատագրերով։ Անհեռանկար և անպատասխանատու քաղաքականության հետևանքով հրահրված պատերազմի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի կողմից համատարած խախտվեցին մեր հայրենակիցների իրավունքները՝ ուղեկցված առանձնակի դաժանություններով, խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումներով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտնվել է ոչ նախանձելի վիճակում: Երեկ խմբակցությունը բախվեց մի իրավիճակի, երբ տարրական աշխատանքային քվեարկություն չկազմակերպելու պատճառով Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում:
«Իրատես» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում աշխատանքային ժամերին շրջում են աշխատասենյակներով, տեղեկանալու համար՝ արդյոք աշխատակիցները տեղու՞մ են‚ թե՞ ոչ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի օր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարը իմքայլականներին ասել է, որ ինքն իր աշխատանքը սկսելու է իր կետից ու այն գիծը, որը տարել է նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, իրեն չի գոհացնում։
Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը դրել են անմեղսունակ բոմժի տեղ։ Մի հարևանը ծաղրանքով ու հայհոյանքներով է դիմում մեզ ասելով, որ մենք անհայրենիք քոչվոր ենք ու ռադներս պիտի քաշեք Էրիվանից ու Զանգեզուրից։ Մյուս հարևանն էլ տեսնելով որ մենք վախից կուչ ենք եկել, ու ի վիճակի չենք պատասխանելու լկտի ոսոխին, քաղաքավարի հանդիմանում է հոխորտացող հարևանին, թե բա, չի կարելի, շատ կոշտ բառապաշար եք օգտագործում։
Մի քանի բրոքերների հետ զրույցից պարզ դարձավ, որ թանկացումը պայմանավորված է Արցախից Հայաստան տեղափոխված փախստականների փաստով։ Եթե, օրինակ, սեպտեմբերին կարելի էր Երեւանի ծայրամասային թաղամասերում 60-80 հազար դրամով տներ վարձակալել, ապա այսօր մեկնարկային գները ամենափոքր քառակուսիների համար սկսվում են 100 հազար դրամից։