ՌԴ Սևծովյան նավատորմի ուժերը 30 երկրի՝ այդ թվում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հետ կմասնակցեն AMAN-2021 զորավարժություններին, որոնք 2021թ․ փետրվարին կանցկացվեն Պակիստանի Իսլամական Հանրապետության Կարաչի նավահանգստի ջրային տարածքում։
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությամբ նախատեսված տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին:
Կյանքից հեռացել է իտալական ֆուտբոլի լեգենդ, Ոսկե գնդակի դափնեկիր և աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին:
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը:
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիներ փնտրեն տարածաշրջանում առկա բոլոր խորը հակասություններն ու տարակարծություններն իրենց շահերին համապատասխանեցնելու համար:
«Մենք բոլորս տեսնում ենք, որ այս պահի դրությամբ՝ ոչ բանակը, ոչ դիվանագիտությունը պատրաստ չէ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք կան։ Գլխավորը պետք է արձանագրել, որ մսխվել է այն ամենը, ինչ կուտակվել էր անկախությունից ի վեր։ Ես կարծում եմ, պետք է նոր իրողությունները հաշվի առնելով՝ ՀՀ-ում հնարավորինս արագ տեղի ունենա իշխանափոխություն, և առաջնահերթությունը տրվի ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, որովհետև մենք չենք կարող նայել ապագային, եթե ունենք ոչ պրոֆեսիոնալներ անխտիր բոլոր ոլորտներում, և սա, կարծում եմ՝ մեր համար կարող է ճակատագրական լինել»,- նշեց Սարգսյանը։
Քաղաքական հայտարարությունները չպետք է ժխտեն ձեռք բերված արդյունքը ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը:
Երբ ասում էի 2018-ի «հեղափոխություն» կոչվածը չարիք է լինելու Հայաստանի համար՝ «դմբ-դմբ-հու» էիք անում ու հայրենիք ազատագրողներին «մերժում»։
Կառավարության առջև տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական կրեատիվ ցույցը: Մասնակիցները կառավարության շենքի մոտ շարքով դասավորել էին Ֆեյսբուքում և սոցիալական այլ հարթակներում վարչապետի ֆեյք աջակիցների նկարներով պաստառները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կազմակերպել են Նիկոլ Փաշինյանի «աջակիցների ակցիա»:
«Բայց…. դուք մի շեղվեք` ջղայն սմայիկներ դրեք ալիևի ասածների տակ, լացող սմայլիկներ դրեք հայ զինվորների ու գերիների մասին պատմող նյութերի տակ, սրտիկներ դրեք նիկոլի հերթական ստի տակ, ու…. համարեք, որ կատարել եք ձեր բաժին առաքելությունը: Ու…. ու գնացեք Ամանորին պատրաստվելու»:
Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային գործունեությունը կվերսկսի Արցախում քաջաբար մարտնչող հերոսներին նվիրված համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ովքեր դեռևս չեն պատկերացնում, կարելի է հուշել, թե ինչպիսին է լինելու տարածաշրջանային ցեղասպան Էրդողանին, և նախկինում` կոռուպցիոներ, իսկ հետագայում` կիրթ ու կառուցողական Ալիևին ուղղված խոսքը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը 2015թ. մասնակցել է ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը: Այս մասին է վկայում ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ 2015թ. յութուբում հրապարակած տեսանյութը, որտեղ Մարիա Կարապետյանը մասնակցում է տոնակատարությանը, թռչկոտում խարույկի շուրջ, զվարճանում, նաև բառացի հետևյալն է ասում. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»:
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները հեղինակավոր BBC լրատվամիջոցին պատմել են, թե ինչպես են օգտագործվել, որպես «թնդանոթի միս»:
Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում:
Մոտոերթ իրականացնող Նարեկ Մալյանին և Արման Սաղաթելյանին ոստիկանները բերման ենթարկեցին
«Այս պահին էլ դեռ չեմ պատրաստվում դիմումը ներկայացնել, որովհետև կան քայլեր, ու ինձ պետք է ներսում լինել, հասկանալ, գործել։ Գոնե իմ դուրս գալով՝ որևէ բան չի փոխվելու, բացի հասարակության այն սպասումներից, որ բոլորը սպասում են, որ առաջինը ես դուրս գամ։ Ես ինքս երբեք չեմ եղել այն պատգամավորը, որը երբեք չի վախեցել իր կարծիքն ու մոտեցումն ասել՝ թեկուզ խմբակցության ներսում։ Կարծում եմ՝ այն մարդիկ պետք է այդ հարցի շուրջ մտածեն, ովքեր տարակուսել են և հաճախ շատ անարդար են մոտեցել հարցերին զուտ նրա պատճառով, որ կա խմբային մոտեցում, և ոչ թե՝ արժեհամակարգային մոտեցում»,- մեզ հետ զրույցում ասել էր Սոֆյա Հովսեփյանը։
Նախ դրանով ստեղծում ես անկառավարելի քաոս, ինչը նման պայմաններում իդեալական է և հետո, չեն լինում այլևս հեղինակություններ, որոնք կկարողանան այդ քաոսի դեմն առնել…
Օրերս Արարատի արդեն նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը լուսանկար էր տեղադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ՝ գրելով. «Թե բա` Գարիկ Սարգսյանը Շուշիում չի եղել…»:
Վարչապետի աջակից համացանցային ֆեյքերի ակցիան Կառավարության առջև
«Հիշո՞ւմ եք` Սամվել Բաբայանն ինչ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ցանկացել է 5 միլիարդով ծախել Արցախը: Այն ժամանակ ես ասացի, որ Սամվել Բաբայանն ասում է այն թիվը, որով իրենք Նիկոլի հետ պատրաստ են ծախել Արցախը: Հիշո՞ւմ եք` Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Լուկաշենկոյի ընտրությունը: Տարօրինակ չի՞, որ բռնապետներին չսիրող Փաշինյանն առաջինն էր շնորհավորում Լուկաշենկոյի նախագահ դառնալը: Եղել է առաջարկ Նիկոլ Փաշինյանին, ու այդ առաջարկն առաջինն արել է Լուկաշենկոն: Բայց մի մոռացեք, որ Նիկոլը մեծագույն «քցող է», սրիկա, որ երբեք չի ցանկանա իրեն հասանելիք փողը կիսել որևէ մեկի հետ»,- երեկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։
Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշանյանի հրաժարականը, որը կնպաստի հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը:
«Անհնազանդության ակցիաները շարունակվում են. բողոքի ակցիա՝ Կառավարության մոտ». ՈՒՂԻՂ
Մոլդովայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հաստատել է հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել է Մայա Սանդուն:
Էջմիածնի N զորամասի դիմաց վաղ առավոտից հավաքված անհետ կորած 34 զինծառայողների հարազատների հետ հանդիպելու եկավ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանը: Հանդիպումը փակ էր, քանի որ գնդապետ Ասատրյանի պատճառաբանմամբ՝ կան մանրամասներ, որոնք ենթակա չեն հրապարակման:
«Մինչև պատերազմը ես ասել էի, որ Նիկոլը գալիս է Արցախը ծախելու: Եվ քանի որ պատերազմի հենց առաջին օրերից մենք այցելել էինք Արցախ, ես Հադրութի թիկունք մտնող դիվերսիոն խմբի հետ կապված` արեցի հետևյալ հայտարարությունը, որ 400 հոգի Նախիջևանից Քաջարանի տարածքով անցել են Արցախ և մտել են Հադրութի թիկունք: Եղել են ուղեկցողներ: Հիշո՞ւմ եք, բոլոր զինվորներն ասում էին, որ Հադրութ մտել են թիկունքից: Հետագայում ես խոսեցի 1400 անձնագրերի մասին, որոնք տրվել են հայերեն խոսել իմացող ադրբեջանցիների»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ տվել է նաև այն անձնագրային բաժինների անունները, ովքեր տվել են այդ անձնագրերը:
ՀՀ նախագահի աշխատակազմը այսօր՝ դեկտեմբերի 10-ին հաղորդագրություն տարածեց, որ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշվում էր, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Կ.Մ.-ի կողմից դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: