Կառավարությունը ՄԻԵԴ-ի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5000 եվրոյին համարժեք դրամ

ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճռի համաձայն` դիմումատուին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում կվճարի 5 հազար եվրոյին համարժեք դրամ՝ սահմանված արդարացի հատուցման համար: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 8-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 8-ն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031