Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար և անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մենք կոչված ենք դրա համար։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այս օրերին չի ցանկանում լրագրողների հետ զրույցել և մեկնաբանություններ տալ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ցույցեր, հացադուլ, հանրային բողոքի տարբեր այլ դրսևորումներ… Եվ այս ամենի պահանջը մեկն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իսկ վերջինն անդրդվելի է, ասել է թե խուլ և կույր…
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ, ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ, երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։
Երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հնչեցեց իր այն միտքը, որ Արցախի հարցի լուծման տարբերակն ընդունելի պետք է լինի հայ, արցախցի և ադրբեջանցի ժողովուրդների կողմից:
«ՀՀ-ն փաստացի գտնվում է պատերազմական դրության մեջ, և կարելի է ասել, որ երկու անգամ իրավիճակ է եղել, երբ, օրինակ, ԱԺ նախագահին ցանկացել են սպանել: Գնացել մտել են նաև Կառավարության շենք և վարչապետի տուն: Այսինքն՝ համարում եք, որ անհանգստանալու որևէ բան չկա՞, երբ մենք ունենք Ադրբեջան և նման լարված իրավիճակ: Իսկ ձեզ թվում է՝ մնացած բոլոր երկրների ղեկավարները կամ այն թեկնածուները՝ 17 կուսակցությունների, որոնք թիկնապահներով կանգնած էին այստեղ, պարոն Վանեցյանը, որ 6 թիկնապահով է միտինգի գալիս: Մենք խոսում ենք փաստացի երկրի ղեկավարի մասին, որը պատերազմի մեջ է, մենք, բացի հրադադարի պայմանագրից, որևէ բան չունենք, կարծես թե բոլորը դրա մասին մոռացել են»,- շեշտեց նա:
«Մեր ջոկատը եղել է 24 հոգի: Եղել ենք քիմիկների հետ՝ ավտոբուսների մեջ նստած: Անցել ենք 3 պոստ, ու մեզ չեն զգուշացրել (իրենք պոստ են կանգնում ու չեն ասում), որ դիմացներս թուրք է լինելու: Մենք գնում էինք սովորականի պես գործողություն կատարելու՝ իմանալով, որ էնտեղ կարող է լինի թուրք, բայց 10-20 հոգի (ու դա մեզ ասում են 100 տոկոսանոց տվյալ), ու մենք հասնում ենք այնտեղ, էդ 10-ը դառնում է 500, ու մնում ենք շրջափակման մեջ»,- Էջմիածնում անհայտ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ պատմեց նույն պատերազմի մասնակից կամավորական Դավիթ Կատանյանը:
Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես նաեւ իրավապահ համակարգի պատասխանատուներ, այսօր քաղաքական խառն ու բուռն իրադարձությունների ֆոնին մեր երկրում առօրյա քաղաքացիական խնդիրները հետին՝ հարյուրերորդական պլան են մղվում։
«Ինքնավար մարմնի եզրակացության մեջ արձանագրվածը պետք է քննության առարկա դառնա օրենքով սահմանված ընթացակարգերի, այլ ոչ սիրողական, կենցաղային բնույթի, հուզական դիտարկումների, մեկնաբանությունների, պիտակավորումների շրջանակում, ինչպես վերջին երկու օրերին»։
Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին մոլորվել է, անցել սահմանը եւ սպանվել ադրբեջանցիների կողմից։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Մարտունու քաղաքապետարանից՝ հայտնելով, որ տղամարդու մարմինը դուրս են բերել Կարմիր Խաչի միջնորդությամբ, նրան հուղարկավորել են երկու օր առաջ։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է իրաքյան եզդի գրող, իրավապաշտպան ակտիվիստ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայի հետ:
Ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան օնլայն առաջնության Եվրոպայի ընտրական մրցաշարը։
Թուրք զինվորականներն սկել են հեռանալ Իդլիբի նահանգի հարավ – արեւմտյան մասում գտնվող Ազ Զուրբա քաղաքի՝ իրենց դիտակետից, որը շրջապատված է կառավարական բանակի ուժերի կողմից:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առիթով:
Աշխարհի քարտեզի վրա 1918թ. հայտնված Ադրբեջան պետության նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է Բաքվում ռազմական շքերթի առիթն իր տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ ի ցույց դնելու համար:
Ոմանք շփոթում են Եկեղեցին առանձին խմբերի հետ` մոռացության փորձելով տալ պարզ ճշմարտությունը, որ ԵԿԼԵԶԻԱ նշանակում է «ժողովրդի հավաքականություն»։ Մնացյալը հարկ չկա մանրամասնելու։
Եկեք թեկնածու փնտրենք նրանց մեջ, ովքեր 91-2020թթ․ չեն եղել իշխանության բուրգում» Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Դեկտեմբերի 10-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Նիկոլ Փաշինյան, սաղդ էկեք անհապաղ լուծեք էս հարցը, թե չէ՝ ձեզ ոչ մի ախրանա չի փրկի․ զինվորի հայր
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկելով 64-ամյա Արամ Դարբինյանին՝ բախվել է քարե շինությանը. վրաերթի ենթարկված Արամ Դարբինյանը մահացել է, իսկ Է «ՎԱԶ-21214-ի» 22-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ:
Պահանջում ենք հանդիպում Օնիկ Գասպարանի հետ. անհետ կորած զինծառայողների հարազատներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկու փորձագետներ ժամանել են Հնդկաստանի Էլուրու քաղաք, որտեղ, ըստ վերջին տվյալների, անհայտ հիվանդությունից տուժել է 593 մարդ:
«Ես մինչև վերջին պահը եղել եմ իմ զինվորականների մեջ, ես իրենց հետ միասին այդ նույն տերիտորիայի մեջ եմ ընկել՝ շրջափակման մեջ: Երկու օր հետո 22 զինծառայողների հետ միասին կարողացել ենք փրկվել ու դուրս գալ»,- Էջմիածնի զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն այսպես արձագանքեց այն անհայտ կորած զինծառայողների հարազատների քննադատություններին, որոնք պնդում էին, թե ինքն իր զինվորականներին լքել է մարտի դաշտում:
Շոկային է իրականությունը…
Դեկտեմբերի 10-ի առավոտյան Բուրյաթիայում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,6:
«Մինչև հեղափոխությունը հեղափոխության շատ մասնակիցներ` Լիլիթ Մակունց, Արմեն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, նրա կինը` Աննա Հակոբյան, Գարեգին Չուքասզյան, Ասյա Խաաչատրյան, Արսեն Խառատյան, Հրանուշ Խառատյան, այցելում էին շատ հաճախ Թբիլիսի, Վրաստանի ամերիկյան դեսպանատան միջոցով հանդիպումներ էին կազմակերպում հատկապես ադրբեջանցիների և թուրքերի հետ: Ժամանակին այդ մասին պատիվ եմ ունեցել զեկուցել նաև ՀՀ ղեկավարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)»,- երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի հրաժարականը պետք է ընդունելի լինի ադրբեջան ժողովրդի համար, Հայաստանի քաղաքացիների որոշ խմբի համար և Արցախի իշխանությունների համար։ Քանի որ երեքն էլ դեմ են, Նիկոլը հրաժարական չի տալիս։ Սա հումոր չէ, այլ հետպատերազմյան աղետների ցավալի նախերգանք։
Ռուս խաղաղապահներն ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի հարավային հատվածում:
Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Արցախի 42 հիվանդի, այդ թվում ՝ 7 երեխայի: