Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1138, մահվան՝ 30 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 240-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2416 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Դեկտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 606 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3024-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1350 է, ընդհանուր առողջացածներինը՝ 121 882, փաստացի բուժվողներինը՝ 20 336 (մեկ օրում նվազել է 204-ով): Մեկ օրում արվել է 3504 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 539 337թեստ:

Տեսանյութեր

Լրահոս