Բաժիններ՝

Ոստիկանությունը հայտնաբերել է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած վարորդին

Ոստիկանությունը հայտնաբերել է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած անձին, որը տվել է խոստովանական ցուցմունք:

«Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:06-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ձախ ոտքի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Մյասնիկյան պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 14:30-ին Մյասնիկյան պողոտայում տղամարդուն մեքենայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 18.00-ին նա ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031