Բաժիններ՝

Ուշադրություն. Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք

Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց:

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 10.40C (1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.70C (1973 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.30C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031